Ներքին 49 րոպե առաջ - 17:52 29-11-2026

Մանդատը, որը տրվել է մեղ Հայաստանն Ալիև-Նիկոլ Փաշինյան համագործակցությունից ազատելու համար, ծառայելու է այդ նպատակին

Հայկ Սուքիասյանը գրում է.

Ալիևի հրահանգը հայ ժողովրդի վզին փաթաթել փորձող Նիկոլ Փաշինյանին ես ասելու ոչինչ չունեմ:

Իմ խոսքն ուղղված է այն հարյուր հազարավոր հայորդիներին, որոնք իրենց քվեն տվել են Սամվել Կարապետյանին ու նրա առաջնորդած «Ուժեղ Հայաստանին», որ մեր երկիրն ազատենք պատերազմի ու պարտության սիմվոլ ՔՊ-ից:

Մեզ հավատացած այն հարյուր հազարավորներին եմ ուզում վստահեցնել ինձ հասած այդ մեկ մանդատը, որը տրվել է Հայաստանն Ալիև-Նիկոլ Փաշինյան համագործակցությունից ազատելու համար, ծառայելու է այդ նպատակին:

Այդ մանդատն ինձ տրվել է մեր արժեքները պահպանելու, ալիևյան սահմանադրությունը մերժելու համար,ու այդ նպատակից շեղում չի լինելու:

Հավատարիմ այդ պատասխանատվությանը` ասում եմ ` ծնկի չենք գալու ալիևյան պարտադրանքի առաջ:

Ո’Չ ալիևյան սահմանադրությանը
ԱՅՈ’ անկախ Հայաստանին