Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 12-ին,հայտնել են քաղաքապետարանից։
«Այս տարի Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ես դու։ Քո լույսն է դառնալու մեր քաղաքի ամանորյա հեքիաթի հերոսը։
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակը կվերածվի մեծ էկրանի։
Առաջին անգամ կցուցադրվի ամանորյա հեքիաթային մուլտֆիլմ-մյուզիքլ»,-նշված է հայտարարության մեջ։