copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:17 16-12-2022

Այսօր կվառվեն Էջմիածնի տոնածառի լույսերը, տոնական որևէ միջոցառում նախատեսված չէ. քաղաքապետարան

Այսօր երեկոյան կվառվեն կենտրոնական հրապարակի տոնածառի եւ փողոցների արտաքին տոնական լույսերը: Այս մասին հայտարարում է Էջմիածնի քաղաքապետարանը:

«Մենք փորձել ենք քաղաքում ստեղծել հեքիաթային մթնոլորտ մեր փոքրիկների համար:
Այդուհանդերձ, տոնական որեւէ միջոցառում նախատեսված չէ»,- ասված է հայտարարության մեջ: