Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:39 05-04-2023

Երբ վաղը մեկը հենց տաղավարում թքի Ձեր երեսին, կընդունեք որպես նորմա․ «ամենափրկիչ» Պետրոս Ղազարյանի անհաջող վերլուծությունը

Երեկ համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ilur.am-ում հրապարակված հոդվածը, որտեղ նշում էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը:

Իհարկե սպասելի էր ԱԺ նախագահի արագ արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ինչն ԱԺ նախագահն արեց ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ նշելով, որ իր համար անսպասելի էր ՀՀ առաջին նախագահի պահանջը։

Իսկ ահա Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի կողմից թեմային ֆեյսբուքյան գրառմամբ առանձնահատուկ անդրադառնալը փոք-ինչ անակնկալ էր։ Վերջինս գրել էր․ «Ես այդ ժամանակ ուսանող էի ու կարողա լավ չհիշեմ։ Երբ դաշնակները հարգարժան Լևոն Տեր - Պետրոսյանին դավաճան էին գոռում իննսունականներին, վերջիններիս հետ քաղաքակիրթ բանավիճում էին և հակափաստարկներ բերում, թե ջարդուփշուր էին անում օֆիսները, լրատվամիջոցները, նստեցնում էին լիդերներին ու փակում էին կուսակցությունը։
Իհարկե քաղաքացու երեսին նույնիսկ լկտի պահվածքի համար թքելը դատապարտելի բանա։ Բայց էդ թքի մեջ կենտրոնացնել մեր պետության անկումը ,վարկանիշը և միջազգային հեղինակությունը մեղմ ասած տեղին չի»։

Պետրոս Ղազարյանի գրառումն անհաջող վերլուծության վառ օրինակ է, որով փորձ է արել «փրկել» իրավիճակը։

Նրա գրառումը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել նաև ֆեյսբուքյան օգտատերերի մոտ։ Օգտատերերը նախ հետաքրքրվել են՝ եթե թքելն իսկապես դատապարտելի արարք է, ապա ինչո՞ւ է սպասել Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականին և նոր միայն բարձրաձայնել իր կարծիքը։ ՀԱԿ համակիրներին նաև զայրացրել է Պետրոս Ղազարյանի՝ ուսանողական տարիների մասին աղոտ հիշողությունը։

Օգտատերերից ոմանք էլ շտապել են առաջարկել նրան Ալեն Սիմոնյանի արարքը համարել նախադեպ, իսկ հետո, եթե իր կարծիքի հետ անհամաձայն մեկը հենց տաղավարում թքի իր երեսին, խորհուրդ են տվել այն ընդունել որպես նորմա և անցնել առաջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի