ՏԻՄ ընտրություններում 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 7-10-ով Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են ՆԳՆ-ն հերքել է Սևանի գործող համայնքապետի նախընտրական շտաբի պետին բերման ենթարկելու մասին լուրը․Pastinfo.am Տավուշում բախվել են «ԳԱԶ 2410»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա վիրավոր․ Shamshyan.com Սպիտակում ընտրողները չեն գտել իրենց անունները ընտրացուցակներում․ դիտորդներն այլ խախտումներ ևս արձանագրել են․ azatutyun.am «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին թույլ չեն տվել մասնակցել քվեարկությանը․ Գոհար Մելոյան 2018 թվից Հայաստանում ճնշումներ չեն եղել և չեն էլ լինելու. Շիրակի մարզպետը՝ ընդդիմադիր թեկնածուին Մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է արել, աշխատավարձերն էլ բարձրացրել են․ «Անկախ դիտորդ» Խախտումներ չեն եղել, բայց ընտրողների վրա ճնշումներ են գործադրվել. ընդդիմադիր թեկնածու
Ներքին Տեսանյութ 11 րոպե առաջ - 21:40 29-11-2026

Քաղաքական շառլատանություն, «Ղազարյան VS պառլամենտ», հրահանգով ծեծ՝ ԱԺ-ում, ադրբեջանա-թուրքական հեղափոխություն. Էդգար Ղազարյանի հետ զրույց

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի նոր՝ «Ճեմարան» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանն է:

Էդգար Ղազարյանը խոսել է ընդդիմադիրների դեմ իշխանության գործադրած ռեպրեսիաների, Հայաստանում առկա քաղաքական շառլատանության, ՔՊ-ականների հետ իր փոխհարաբերությունների, նրանց՝ շատ թույլ լինելու, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծի ու դրա՝ հատուկ հրահանգով կազմակերպված լինելու, խորհրդարանում ելույթներին երկար պատրաստվելու, իր յուրօրինակ հումորի, Փաշինյանի՝ ստեղծված իրավիճակից ելքեր չգտնելու և փախչելու մասին:

Էդգար Ղազարյանը, խոսելով Դավիթ Համբարձումյանի կալանքի մասին, նշեց, որ այդ պատժատեսակը հավանաբար իշխանության կիրառած միջոցներից լավագույնն է, քանի որ ընդդիմադիրները կամ սպանվում են, կամ մահանում բանտում:

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ հենց մարդիկ սկսում են համագործակցել իշխանության հետ, նրանց նկատմամբ հետապնդումները դադարում են, քրեական գործերը՝ կարճվում, հենց հակառակ դաշտում են հայտնվում, սկում են ճնշումների ենթարկվել՝ օրինակ բերելով Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերությունները 2018 թվականից մինչ օրս:

ԱԺ-ում վերջերս տեղի ունեցած ծեծի մասին խոսելով՝ Էդգար Ղազարյանը պնդեց, որ դա տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հրահանգով և Ռուբեն Ռուբինյանի հրահրմամբ. ինչ վերաբերում է իր՝ ծեծին չմասնակցելուն, պատգամավորը նշեց, որ ԱԺ-ում պետք է հարցերը լուծել վիճելով, ոչ թե միմյանց ծեծելով:

Ըստ Էդգար Ղազարյանի՝ Նիկոլ Փաշինյանն ընտրությունների միջոցով չի եկել իշխանության, այլ իշխանություն զավթելով, մինչ օրս վարչապետ է, քանի որ պայմանավորվածություններ է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ. պատգամավորը 2018 թվականն անվանեց ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, քանի որ մեր թշնամի երկրները իրենց օրակարգը սպասարկող ռեժիմ հաստատեցին Հայաստանում:

Ղազարյանը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փակուղում, չի կարողանալու լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից, քանի որ նրան չի հաջողվելու Սահմանադրությունը հանրաքվեի դնել, ուստի նա փախչելու է:

Տեսանյութ:


Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
11:30 Տիգրան Արզաքանցյանը գնացել է Մերգելյան ինստիտուտ, իսկ նրա կոնյակները՝ Հարկադիր
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:00 Ուտելու նուրբ արվեստը. 899 մլն դրամը դարձել է 1 մլրդ 847 մլն դրամ
19:35 Այսօր, ինչպես 106 տարի առաջ, Ադրբեջանին վերապահված է հայկական ու վրացական պետականությունների չեզոքացման դերակատարությունը. Հայկ Դեմոյան
19:46 «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին թույլ չեն տվել մասնակցել քվեարկությանը․ Գոհար Մելոյան
15:38 Ուկրաինան պատրաստ է դադարեցնել կրակը ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով. Զելենսկի
13:11 Զելենսկին քննադատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Թրամփի դիրքորոշումը
09:38 Ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. Նիկոլ Փաշինյան