Ներքին 4 տարի առաջ - 11:20 11-02-2022

Դու սովորական անդաստիարակ ես ու անպատկառ․ Պետրոս Ղազարյանի խիղճն արթնացել է

Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում բարոյականության դասեր է տվել Ալեն Սիմոնյանի հետ հանդիպած մտավորականներին ենթադրաբար ծաղրած ինչ-որ մարդկանց․

«Ալեն Սիմոնյանին կարելի է սիրել կամ չսիրել։ Նրա հետ հանդիպած մտավորականներին նույնպես կարելի է միանշանակ չվերաբերվել։ Կարելի է չընդունել նրանց ստեղծած մշակույթը, չհամաձայնել քաղաքացիական տեսակետի ու վարքագծի հետ։ Բայց, երբ ծաղրուծանակի ես ենթարկում ու վիրավորում 80-անց մտավորականներին Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու համար, ապա դու ոչ թե կարկառուն հակահեղափոխական ես, այլ սովորական անդաստիարակ ու անպատկառ»,- գրել է Պետրոսը՝ չնշելով, թե ովքեր են 80-անց մտավորականներին ծաղրուծանակի ենթարկել կամ վիրավորել, սակայն նույն գրառման տակ, որում Պետրոս Ղազարյանը բարոյականություն ու պարկեշտություն է քարոզում, մի շարք օգտատերեր սկսել են հայհոյել գործիչներին ենթադրաբար «ծաղրողներին ու վիրավորողներին»։

Օրինակ՝ Ալիկ Գևորգյան անունով օգտատերը գրել է․ «Մի խոսքով դրանց վերնագրեք, Հայի տականք ու Ազգի թերմացք»,

Սյուզանա Մամուլյան․ «Ազգի սերուցքն է այնտեղ, չգնհատողները թուրք են ու վերջ»,

Նան Չ-յան․ «Կարկառուն անբարոյական են»,

Էդգար Ղազարյան․ «Դրանց տեսակը էն 19 դավաճանների տեսակից է»։

Հետաքրքիր է, որ Պետրոս Ղազարյանը նույն կերպ չէր դատապարտում, երբ, օրինակ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին իր աշխատասենյակում «ռեստարտականները» շրջափակել էին, և հերթով նստելով Սիմոնյանի աթոռին, ծաղրում էին նրան։ Պետրոս Ղազարյանը նույն կերպ չի դատապարտել, երբ Հրանտ Մարգարյանին Օպերայի հրապարակում քաշքշում էին, Պետրոս Ղազարյանը նաև չի դատապարտել, երբ Վազգեն Մանուկյանին անվանում էին «դիակ», «մեռել» և այլն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ