Ներքին 49 րոպե առաջ - 20:48 15-10-2026

Հայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին:

Ղրղզստանի նախագահը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին: