Կապանում ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է Գևորգ Փարսյանը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 7-10-ով Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են ՆԳՆ-ն հերքել է Սևանի գործող համայնքապետի նախընտրական շտաբի պետին բերման ենթարկելու մասին լուրը․Pastinfo.am Տավուշում բախվել են «ԳԱԶ 2410»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա վիրավոր․ Shamshyan.com Սպիտակում ընտրողները չեն գտել իրենց անունները ընտրացուցակներում․ դիտորդներն այլ խախտումներ ևս արձանագրել են․ azatutyun.am «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին թույլ չեն տվել մասնակցել քվեարկությանը․ Գոհար Մելոյան 2018 թվից Հայաստանում ճնշումներ չեն եղել և չեն էլ լինելու. Շիրակի մարզպետը՝ ընդդիմադիր թեկնածուին Մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է արել, աշխատավարձերն էլ բարձրացրել են․ «Անկախ դիտորդ» Խախտումներ չեն եղել, բայց ընտրողների վրա ճնշումներ են գործադրվել. ընդդիմադիր թեկնածու
Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 18:36 15-10-2026

ՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։

Վարչապետը ողջունել է տիկին Մուշիկիվաբոյի այցը Հայաստան և մասնակցությունը COP 17 համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաժողովը կարևոր միջոցառում է Հայաստանի համար և ՀՀ Կառավարությունը մեծ պատասխանատվությամբ է նախապատրաստվել համաժողովին։

Երկրի ղեկավարը հավելել է, որ տարածաշրջանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ և հնարավորություն է ստեղծվել, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանում հաստատվի երկարատև կայուն խաղաղություն։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը և բարձր գնահատել վերջինիս աջակցությունը Հայաստանին։

Լուիզ Մուշիկիվաբոն ևս կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը և ընդգծել ՖՄԿ հետագա աջակցությունը մեր երկրին։

Վերջինս ողջունել է COP 17–ի անցկացումը Երևանում և վստահություն հայտնել, որ այն կնպաստի աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։ Լուիզ Մուշիկիվաբոն միաժամանակ կարևորել է 2027 թվականին մեր երկրում Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի անցկացումը, ինչը ևս առիթ կլինի տարբեր երկրների երիտասարդների համար ծանոթանալ Հայաստանին և հաստատել կապեր։

Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են խաղերի անցկացման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև Կամբոջայում նոյեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
11:30 Տիգրան Արզաքանցյանը գնացել է Մերգելյան ինստիտուտ, իսկ նրա կոնյակները՝ Հարկադիր
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:00 Ուտելու նուրբ արվեստը. 899 մլն դրամը դարձել է 1 մլրդ 847 մլն դրամ
19:35 Այսօր, ինչպես 106 տարի առաջ, Ադրբեջանին վերապահված է հայկական ու վրացական պետականությունների չեզոքացման դերակատարությունը. Հայկ Դեմոյան
15:38 Ուկրաինան պատրաստ է դադարեցնել կրակը ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով. Զելենսկի
19:46 «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին թույլ չեն տվել մասնակցել քվեարկությանը․ Գոհար Մելոյան
13:11 Զելենսկին քննադատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Թրամփի դիրքորոշումը
09:38 Ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. Նիկոլ Փաշինյան