Կապանում ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է Գևորգ Փարսյանը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 7-10-ով Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են ՆԳՆ-ն հերքել է Սևանի գործող համայնքապետի նախընտրական շտաբի պետին բերման ենթարկելու մասին լուրը․Pastinfo.am Տավուշում բախվել են «ԳԱԶ 2410»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա վիրավոր․ Shamshyan.com Սպիտակում ընտրողները չեն գտել իրենց անունները ընտրացուցակներում․ դիտորդներն այլ խախտումներ ևս արձանագրել են․ azatutyun.am «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին թույլ չեն տվել մասնակցել քվեարկությանը․ Գոհար Մելոյան 2018 թվից Հայաստանում ճնշումներ չեն եղել և չեն էլ լինելու. Շիրակի մարզպետը՝ ընդդիմադիր թեկնածուին Մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է արել, աշխատավարձերն էլ բարձրացրել են․ «Անկախ դիտորդ» Խախտումներ չեն եղել, բայց ընտրողների վրա ճնշումներ են գործադրվել. ընդդիմադիր թեկնածու
Ներքին 1 ամիս առաջ - 17:40 15-10-2026

Մայր Աթոռի դեմ կարգալույծների հայցերով դատական ակտերը չկան. բացթողո՞ւմ, թե՞ միտումնավոր խոչընդոտ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կարգալույծ արված հոգևորականների (Արման Սարոյան, Արամայիս Թախմազյան և Ստեփան Ասատրյան) հայցերով դատական ակտերը շուրջ մեկուկես ամիս է՝ չեն հրապարակվում և հասանելի չեն դառնում կողմերին։
Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Զարուհի Նախշքարյանը՝ մեկնաբանելով գործող օրենսդրական կարգավորումները՝ հստակեցրեց, թե ինչպես պետք է գործընթացն իրականացվի ըստ դատավարական նորմերի՝ կախված գործի քննության ձևաչափից։

«Թղթային տարբերակով քննվող գործերով դատական ակտը, դատարանի սահմանած հրապարակման օրը տեղադրվելով Datalex համակարգում, կողմերին հասանելի է դառնում հաջորդ օրվանից։ Բացի այդ, ակտը կողմերին է ուղարկվում նաև թղթային տարբերակով։ Իսկ էլեկտրոնային եղանակով իրականացվող դատավարության դեպքում դատական ակտն անմիջապես արտացոլվում է քաղաքացիական գործի էլեկտրոնային էջում»,- պարզաբանեց փաստաբանը։

Անդրադառնալով այն փաստին, որ կոնկրետ գործերով արձանագրվում են 1,5 ամսից ավելի ուշացումներ, Նախշքարյանն ընդգծեց, որ խնդիրն ունի խորքային և համատարած բնույթ ողջ դատական համակարգում։ Սակայն, ըստ նրա, մեղավորությունը ոչ թե առանձին դատավորների, այլ համակարգը համակարգող մարմնի տիրույթում է.

«Դեռևս 3-4 տարի առաջ, երբ ես գործող դատավոր էի, առաջարկել եմ նախ լուծել դատավորների ծանրաբեռնվածության հարցը, ապա նոր միայն նրանց պատասխանատվության ենթարկել ուշացումների համար։ Ուշացումների պատճառը ոչ թե առանձին դատավորների դաշտում է, այլ Բարձրագույն դատական խորհրդի, որը կոչված է ապահովելու դատարանների բնականոն գործունեությունը»,- ասաց նա։

Հարցին՝ դատական ակտի տեքստի ուշացումը կարո՞ղ է կողմերին զրկել վճիռը բողոքարկելու հնարավորությունից, Նախշքարյանը նշեց, որ թեև ակտի ուշացումը խոչընդոտում է ողջամիտ ժամկետում որոշակիություն ստանալուն և ընդհանուր բողոքարկման գործընթացին, քաղաքացու բուն բողոքարկման իրավունքը օրենքով չի խախտվում։

Խոսելով հատկապես կարգալույծ արված հոգևորականների գործերով դատական ակտերի ձգձգումների մասին՝ փաստաբանը մատնանշեց դատական համակարգում առկա ակնհայտ հակասական պահվածքն ու երկակի ստանդարտները։ Եթե գործը քննում են ԲԴԽ անդամ հանդիսացող դատավորներ, ապա նրանց պատասխանատվությունը կրկնապատկվում է. «ԲԴԽ անդամ հանդիսացող դատավորները պարտավոր են առաջին հերթին իրենք տեղավորվել օրենքով սահմանված ժամկետներում։ ԲԴԽ անդամ դատավորներն իրենք են այլ դատավորների պատասխանատվության ենթարկում ակտերն ուշացնելու համար, հետևաբար իրենք ևս պետք է խստորեն հետևեն ժամկետներին»,- արձանագրեց Նախշքարյանը։

Հաշվի առնելով գործերի զգայունությունը՝ մամուլում վարկած է շրջանառվում, որ ակտերի ուշացումն ունի քաղաքական ենթատեքստ և միտումնավոր բնույթ՝ Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների պաշտպաններին մեխանիկորեն խանգարելու նպատակով։ Զարուհի Նախշքարյանը չբացառեց, որ ընդհանուր համակարգային խնդիրը կարող է ծառայեցվել կոնկրետ նպատակների. «Տեսականորեն չեմ բացառում այդ վարկածը։ Համատարած բնույթ կրող խնդիրը կարող է օգտագործվել որպես լծակ առանձին զգայուն գործերի դեպքում»,- եզրափակեց փաստաբանը։

Oragir.News-ը պարզաբանման համար կապ հաստատեց նաև Դատական դեպարտամենտի լրատվության ծառայության հետ։ Կառույցից, սակայն, հայտնեցին, որ այս պահին որևէ բան մեկնաբանել չեն կարող, իսկ թե երբ, ի վերջո, կհրապարակվեն նշված դատական ակտերը՝ դարձյալ մնում է անհայտ։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
11:30 Տիգրան Արզաքանցյանը գնացել է Մերգելյան ինստիտուտ, իսկ նրա կոնյակները՝ Հարկադիր
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:00 Ուտելու նուրբ արվեստը. 899 մլն դրամը դարձել է 1 մլրդ 847 մլն դրամ
19:35 Այսօր, ինչպես 106 տարի առաջ, Ադրբեջանին վերապահված է հայկական ու վրացական պետականությունների չեզոքացման դերակատարությունը. Հայկ Դեմոյան
15:38 Ուկրաինան պատրաստ է դադարեցնել կրակը ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով. Զելենսկի
19:46 «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին թույլ չեն տվել մասնակցել քվեարկությանը․ Գոհար Մելոյան
13:11 Զելենսկին քննադատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Թրամփի դիրքորոշումը
09:38 Ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. Նիկոլ Փաշինյան