Ուղիղ եթեր
Ավելին 42 րոպե առաջ - 15:19 15-10-2026

Սելին Դիոնը՝ Բարբիի կերպարով

Mattel ընկերությունը թողարկել է հավաքորդական Barbie տիկնիկ՝ նվիրված համաշխարհային աստղ Սելին Դիոնին։ Այն վերարտադրում է երգչուհու՝ 1998 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխության ամենահիշարժան կերպարներից մեկը, երբ նա կատարել է My Heart Will Go On երգը՝ «Տիտանիկ» ֆիլմից։

Տիկնիկը կրում է մուգ կապույտ, երկարաթև և բարձր օձիքով զգեստ, որը Դիոնը կրել է այդ ելույթի ժամանակ։ Կերպարն ամբողջացնում են սրտաձև կախազարդով կապույտ վզնոցը, արծաթագույն ականջօղերն ու երգչուհու բնորոշ սանրվածքը։ Զարդի դիզայնը ոգեշնչված է «Տիտանիկ»-ի հայտնի «Օվկիանոսի սիրտը» վզնոցով։

«Ինձ համար պատիվ է դառնալ Բարբիի պատմության մի մասը՝ իմ կարիերայի ամենակարևոր պահերից մեկով ոգեշնչված տիկնիկի միջոցով», — ասել է Սելին Դիոնը։ Երգչուհին հույս է հայտնել, որ տիկնիկը մարդկանց կոգեշնչի վստահորեն արտահայտել իրենց անհատականությունը, հետևել երազանքներին և հավատալ սեփական ձայնի ուժին։

Այսպիսով, Դիոնը միացել է այն հայտնի կանանց շարքին, որոնց կերպարով Barbie տիկնիկներ են ստեղծվել։

Նրանց թվում են Մրայա Քերին և Թինա Թըրները, իսկ դերասանուհի Մարգո Ռոբին, որը նկարահանվել է 2023 թվականի «Բարբի» ֆիլմում, նույնպես ունի իր կերպարով տիկնիկը։

Barbie Signature հավաքածուի՝ Սելին Դիոնին նվիրված տիկնիկը վաճառվում է 94 դոլարով։