copy image url
Ավելին 1 տարի առաջ - 21:41 09-03-2023

Կայացած կնոջ խորհրդանիշը․ այսօր Բարբիի ծննդյան օրն է

Փոքրիկ աղջնակների ամենասիրելի տիկնիկը՝ Բարբին, ծնվել է 1959-ի մարտի 9-ին՝ այն օրը, երբ նա պաշտոնապես գործարկվել է Ամերիկայում՝ խաղալիքների միջազգային տոնավաճառում: Այն ստեղծվել է գործարար Ռաս Հանդլերի կողմից` փոքրիկ աղջիկներին ցույց տալու համար, որ նրանք կարող են լինել այնպիսին, ինչպիսին ուզում են լինել։

Տասնամյակների ընթացքում Բաբին շարունակ փոխեց իր հագուստ ու ոճը՝ երբեք հետ չմնալով նորաձևության տենդենցներից և հետևելով հասարական ու մշակութային փոփոխություններին։

Անդրադառնանք այս տիկնիկի պատմությանը։

Բարբիի ամբողջական անունը Բարբարա Միլլիմենտ Ռոբերտս է: Նրա նախատիպը շվեյցարական Լիլի տիկնիկն է։ Նա ուներ երկար ոտքեր, նորաձեւ հագուստով եւ դյութիչ դիմահարդարում:

1950-ականների կինոյի աստղերի նմսնությամբ՝ առաջին Բարբի տիկնիկը ուներ կարմիր, ընդգծված շրթունքներով, սեւ, կամարաձև հոնքեր: Նա հագնում էր գծավոր լողազգեստ։ Այն վաճառվում էր 3 դոլարով, իսկ արտադրության առաջին տարում վաճառվեց ավելի քան 300,000 տիկնիկներ:



1960-ականների Բարբին հագնում է գունագեղ զգեստ, նրա դիմահարդարումը դառնում է ավելի նուրբ, մազերը՝ երկար ու փայլուն։ 1961 թ․ հայտնվում է նրա սիրելին՝ Քենը, իսկ 1962-ին նրանք «տեղափոխվում են» իրենց երազանքների բնակարան։

1965 թ․ արտադրված Բարբին նոր ասելիք ուներ․ նրա պարագաների մեջ հայտնվում է գիրք, որի միակ էջին գրված էր․ «Մի կեր», քանի որ այս շրջանում ակտուալ էին մոդելինգով զբաղվելն ու ծայրահեղ դիետաները։ Իսկ 1967 թ․ հայտնվեցին առաջին աֆրոամերիկացի Բարբիները․ թեև նրանք մուգ մաշկ ունեին, բայց ուրիշ ոչնչով չէին տարբերվում սովորական Բարբիներից։



70-ականներին Բարբին հայտնվեց նոր դեմքով․ նա առաջին անգամ լայն ժպտաց, ձեռք բերեց թեթև արևայրուք՝ ներկայանալով առանց դիմահարդարման։ Նրա արտաքին տեսքի ամենակարևոր փոփոխությունը նրա հայացքում քմահաճության անհետացումն էր․ խեթ հայացքին փոխարինեց ուղիղ, հաստատուն հայացքը․ սա այն էր, ինչ ուզում էին ֆեմինիստները։

70-ականների կեսերին հայտնվեց Բարբիի փոքրիկ քույրը, որը կարողանում էր մեծանալ․ երկարացվում էին նրա ձեռքերն ու ոտքերը, փոխվում էր կրծքի չափը։ Այս տիկնիկը մեծ քննադատության արժանացավ, ուստի նրա արտադրությունը շատ արագ դադարեցվեց։



1980-ականներին ամերիկյան կյանքը Ռեյգանի նախագահության օրոք որոշ փոփխության ենթարկվեց: Դա «յուփիների» դարաշրջանն էր․ երիտասարդ, ով ապրում էր քաղաքում, աշխատում էր ամենատարբեր մասնագիտական ոլորտներում։ Այս ժամանակահատվածում ավելի շատ կանայք ընդգրկվեցին սոցիալական ոլորտներում, ինչը տնտեսական քաղաքականության արդյունքն էր և իրավունքների հավասարության համար մղված պայքարի արգասիքը։

Բարբին այլևս սահմանափակված չէր տնային տնտեսուհու կամ գեղեցկուհու կերպարով․ հայտնվեցին տիեզերագնաց, ոստիկան, բժիշկ Բարբիներ, թեև նրանց զգեստապահարանում շարունակում էր մնալ երեկոյան զգեստը։



90-ականները կարելի է բնորոշել որպես Բարբիների պատմության ամենավիճելի տասնամյակը։ Եվ սա ամենևին էլ պատահական չէր, քանի որ համաշխարհային քաղաքական դաշտում էական փոփոխություն էր տեղի ունեցել․ փլուզվել էր Սովետական Միությունը։

1992 թվականին Բարբին գլխավորեց իր առաջին նախագահական արշավը՝ «Barbie for President»-ի կարգախոսով: Չնայած դրան՝ նա մեղադրվեց խոսափողի միջոցով սեքսիզմ քարոզելու մեջ: 1992 թ․ հայտնվեց նաև առաջին խոսող տիկնիկը։

90-ականներին տիկնիկն արտադրողները անդրադարձան նաև ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց խնդիրներին․ հայտնվեցին անվասայլակով Բարբիներ։



Փոխվեցին նորաձևության տենդենցները․ Բարբին սկսեց կրել սև կաշվե հագուստ, ցանցավոր զուգագուլպաներ՝ դառնալով սեքսուալության խորհրդանիշ։ Սա բորբոքեց քրիստոնեական որոշ խմբերի զայրույթը։



2010-ականներին Բարբին ձեռք բերեց արհեստական բանականություն, ինչը սակայն իր հետ բերեց անվտանգային խնդիրներ։

Տիկնիկների տեսականին առաջարկում էր մաշկի յոթ տարբեր երանգներ, որոնք ներկայացնում են աֆրոամերիկյան, ասիական և խառը ռասայական առանձնահատկություններ, 14 տարբեր սանրվածքներ և կոշիկների մի ամբողջ բազմազանությունը։



Բարբին երբեք չի կարող արտացոլել կանացի իրական մարմինը։ Իսկ իրական կնոջ մարմինը շատ հաճախ այնպես կատարյալ չէ, ինչպես դասական Բարբիինը։ Մեր օրերում արտադրվում են թմբլիկ Բարբիներ, որոնք իրենց կազմվածքի թերությունները թաքցնում են լայն շորերի ներքո։



Չնայած խաղալիքների մերօրյա բազմազանությանը՝ Բարբին շարունակում է մնակ բեսթսելլերների շարքում․ նա կնոջ համաշխարհային խորհրդանիշն է։