Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 23:38 18-11-2025

Եթե ՀԷՑ-ը մասնատեն, ոչ միայն հոսանքը կթանկանա, այլև համակարգը կխափանվի․ ոչ մի լավ բան չի սպասվում

ՀԾԿՀ-ի որոշմամբ՝ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկվեց․ ի՞նչ ճակատագիր է սպասում էներգամատակարար ընկերությանը, և արդյոք ՀԷՑ-ի պետականացումից կամ այլ սեփականատիրոջ փոխանցվելուց հետո չի՞ թանկանա հոսանքի սակագինը։

Oragir.News-ի հետ զրույցում էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը նշեց, որ հիմա շատ մեծ անորոշությունների ժամանակաշրջան է, և դժվար է կանխատեսել, թե ինչ է սպասվում մեզ։ Նրա խոսքով՝ այն ինչ կատարվում է ՀԷՑ-ի շուրջ, չունի տնտեսական ոչ մի արդարացում, և ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելը քաղաքական որոշում է։

«Կոպիտ ասած՝ օրինական ճանապարհով չեն կարողանում, գնում են անօրինականով՝ լիցենզիայից զրկելով։ Պարզ է, որ ՀԷՑ-ը շարունակելու է աշխատել, բայց, որպեսզի դա օրինականացնեն՝ ինչ-որ մի ՍՊԸ կստեղծեն, անունը ուրիշ անուն կդնեն և լիցենզիան կտան դրան, որ ինքը դառնա ՀԷՑ-ը կառավարող կազմակերպություն։ Փաստացի, տեղի կունենա ուրիշի սեփականության գողություն»,- ասաց փորձագետը։

Արմեն Մանվելյանի կարծիքով՝ այս անորոշությունն, առաջին հերթին՝ վտանգավոր է հենց էներգետիկ առումով, որովհետև պարզ չէ, թե նման որոշում կայացնողներն ի՞նչ պլաններ ունեն։

«Տարբեր լուրեր կան, որ ուզում են ՀԷՑ-ը մասերի բաժանել, տարբեր մանր կառույցների վերածել, ինչը շատ վտանգավոր է և կբերի գների թանկացման։ Եթե նույնիսկ իրենք չմասնատեն, էդ կառույցը պահեն ամբողջական, այն, միևնույն է, պահանջում է շատ մեծ ներդրումներ, ինչը նախկինում «Տաշիր» գրուպը կարող էր իրեն թույլ տալ։ Բայց սրանք չեն կարող իրենց թույլ տալ։ Այսինքն՝ հարց է առաջանում՝ էդ ներդրումները որտեղի՞ց ենք գտնելու, որովհետեև համակարգն արագ մաշվող համակարգ է։ Եվ եթե դու անընդհատ ներդրում չանես, ինքը մի ժամանակ հետո կսկսի շատ վատ աշխատել։ Այն, որ վատ է սկսել աշխատել, մենք ձեզ հետ միասին արդեն զգում ենք, շատերն են զգում։ Եվ քանի որ, շատ անորոշ ժամանակաշրջան է, ուստի, հստակ ասել՝ ինչ կլինի՝ դժվար է։ Սակայն մի բան պարզ է, որ ոչ մի լավ բան չի սպասում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Ըստ Մանվելյանի՝ նպատակը՝ ՀԷՑ-ը գողանալն էր, ազգայնացման մասին անգամ չի կարելի խոսել։ Վերջինիս դիտարկմամբ, ապագայում ոչ միայն հոսանքը կթանկանա, դեռ մի բան էլ՝ կարող է համակարգը խափանվել և շատ վատ աշխատել։ Նա նշեց, որ լույսի պարբերաբար անջատումների փուլ կարող է մտնենք, հատկապես ձմռանը դժվար է լինելու։

Անդրադառնալով տեսակետներին, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի մեծ մասը կվաճառվեն Թուրքիային կամ կառավարիչը կլինի թուրք գործարար, փորձագետն ասաց, որ այդ վարկածը քիչ հավանական է համարում։

«Ես դրան քիչ եմ հավատում, որովհետև ՀԷՑ-ի հետ կապված կա Ստոկհոլմյան արբիտրաժային դատարանի որոշում, և այդ որոշումը չեղարկել՝ համարյա թե անհնար է։ Ուստի՝ քանի դատարանի որոշումը կա, ոչ մի միջազգային ներդրող Հայաստան չի գա, և, ընդհանրապես, ՀԷՑ-ի վրա ոչ մի կոպեկ ներդրում չի անի․ դա բացառվում է»,- եզրափակեց Արմեն Մանվելյանը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը