Արտաքին
Ռուսաստանի հետ նախապատերազմական հարաբերություններին վերադարձն անհնար է. Շոլց
11:46 28-06-2022
Ըստ Շոլցի, Մոսկվայի մղած պատերազմն «ամենաուժեղ հարվածն է միջազգային հարաբերություններին»։
Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
11:30 28-06-2022
Կանադան նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի հետ համագործակցությամբ արգելել է Ռուսաստանից որոշակի տեսակի ոսկու գնումը։
Թուրքիայում 1 միլիարդ դոլար արժողությամբ նավթահորեր են հայտնաբերվել
10:55 28-06-2022
Թուրքիան արդեն երկու խոշոր ծրագիր է սկսել Ադրբեջանի, Վրաստանի, Հունաստանի, Ալբանիայի և Իտալիայի հետ։
Ռուսաստանը եվրապարտատոմսերի գծով դեֆոլտի է ենթարկվել. Moody's.
10:19 28-06-2022
Ըստ ՌԴ ֆիննախի, ներդրողները գումար չեն ստացել «երրորդ անձանց գործողությունների պատճառով», որը դեֆոլտ չէ։
Արգենտինան և Իրանը հայտ են ներկայացրել BRICS-ին միանալու համար. Զախարովա
09:53 28-06-2022
«Մինչ Սպիտակ տունը մտածում էր, թե աշխարհում էլ ինչ կարելի է անջատել, արգելել և փչացնել, Արգենտինան և Իրանը դիմել են BRICS-ին միանալու համար»,- գրել է դիվանագետը Telegram-ում:
Լեոնիդ Ֆեդունը լքել է «Լուկօյլ»-ի փոխնախագահի պաշտոնը 26 տարվա աշխատանքից հետո
23:54 27-06-2022
Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Թուրքիան Ուկրաինային 3 «Բայրաքթար» կուղարկի անվճար
23:38 27-06-2022
Այս մասին Թվիթերում հայտնել է թուրքական «Baykar» ընկերությունը։
Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են համատեղ զորավարժությունների
23:29 27-06-2022
Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան հոկտեմբերի 17-ից 28-ը կանցկացնեն «Eternity-2022» համատեղ զորավարժություններ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Կրեմենչուգը հրթիռակոծվել է Կուրսկի շրջանից «X-22» հրթիռներով. Ուկրաինայի ԶՈՒ
23:23 27-06-2022
Այս տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռներն օդ են բարձրացել Շայկովկայի օդանավակայանից, իսկ արձակումները կատարվել են Կուրսկի շրջանից։
ԵՄ ղեկավարությունը նախազգուշացնում է ՌԴ-ից գազի մատակարարման լուրջ խափանման մասին
23:12 27-06-2022
Պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Մեդվեդևը կոշտ միջոցներ է խոստացել՝ ի պատասխան Կալինինգրադ տարանցման արգելքի
23:07 27-06-2022
Բացի դրանից՝ հավելել է Մեդվեդևը, Մոսկվան կարող է նմանատիպ միջոցներ ձեռնարկել, ինչը հակամարտությունը սրելու ռիսկ է պարունակում։
Լարսը բաց է, երթևեկությունը վերականգնվել է
23:02 27-06-2022
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Կրեմենչուգին հարվածելը ցույց է տալիս Պուտինի դաժանության և բարբարոսության խորությունը. Բորիս Ջոնսոն
22:53 27-06-2022
Ըստ Ջոնսոնի՝ Պուտինի նման վարքագիծն այլ բան չի անի, քան կամրապնդի Մեծ Բրիտանիայի և «Մեծ յոթնյակի» ցանկացած այլ երկրի վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի:
Սիբիրում և Հեռավոր Արևելքում ավելի քան մեկ միլիոն հեկտար անտառ է այրվել
22:28 27-06-2022
Հրդեհից ամենաքիչն են տուժել Ալթայի Հանրապետության, Խանտի Մանսիյսկի և Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանների անտառները։
Կադիրովը հայտարարել է Չեչնիայում չորս նոր ռազմական գումարտակի ստեղծման մասին
22:06 27-06-2022
Նա հայտարարել է, որ նոր ստորաբաժանումների ձևավորումը «պայմանավորված է երիտասարդության շրջանում ծայրահեղ հայրենասիրական տրամադրվածությամբ»։
Դա անհնար է բառերով արտահայտել. Մոլդովայի նախագահը՝ Բուչա այցից հետո
21:42 27-06-2022
Մայա Սանդուն այցելել է ուկրաինական Բորոդյանկա, Բուչա և Իրպեն՝ սեփական աչքերով տեսնելու ուկրաինական տարածքների ռուսական օկուպացիայի հետևանքները։
Ռուսաստանն արտաքսում է ութ հույն դիվանագետի
21:17 27-06-2022
Նրանց ութ օր ժամանակ է տրվել երկիրը լքելու համար, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Պուտինը կհանդիպի Ալիևի հետ
20:58 27-06-2022
Այս մասին հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
Բացառիկ տեսանյութ` Լարսի ճանապարհի փլուզումից
20:41 27-06-2022
Ճանապարհը վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի):
Զոհերի թիվն աներևակայելի է. Զելենսկին՝ Կրեմենչուգի մասին. տեսանյութ
20:30 27-06-2022
Ռուսական հրթիռները հարվածել են Կրեմենչուգի առևտրի կենտրոնին, որտեղ ավելի քան հազար մարդ է եղել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին՝ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակելով հրդեհի վայրից։
Առաջին լուսանկարներն ու արձագանքը Կրեմենչուգի հրթիռային հարվածից
19:37 27-06-2022
Պոլտավայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը հրապարակել է Կրեմենչուգում այրվող առևտրի կենտրոնի լուսանկարը։
Շվեյցարական հետախուզությունը Ժնևն անվանել է ռուսական լրտեսների ցանցի կենտրոն
19:12 27-06-2022
Շվեյցարական հետախուզության տվյալներով, ռուս գաղտնի գործակալների թիվը չափվում է առնվազն տասնյակներով։
Մարոկկոն հարցում է ուղարկել՝ հաղորդակցվելու գերեվարված զինծառայողի հետ. ԴԺՀ ղեկավարություն
18:57 27-06-2022
Հունիսի 9-ին անջատողականների կողմից վերահսկվող Դոնեցկում Բրահիմը և երկու բրիտանացիներ՝ Շոն Փինները և Էյդեն Ասլինը, մահապատժի են դատապարտվել։
GPS-տրեկերները ցույց են տալիս, որ ռուս զինվորականները ուկրաինական հացահատիկն ուղարկում են Ղրիմ. BBC
18:45 27-06-2022
BBC-ն հրապարակել է հետաքննություն պատերազմի ընթացքում օկուպացված Ուկրաինայի տարածքներից ռուս զինվորականների կողմից հացահատիկի դուրսբերման վերաբերյալ։