Արտաքին 3 տարի առաջ - 22:25 15-11-2022

Թուրք գրողը Ռուսաստանի նախագահի վերաբերյալ սկսնդալային հայտարարություն է արել

Թուրք գրող, հետազոտող Էնգին Ավջըն թուրքական «Beyaz TV»-ի եթերում Ռուսաստանի Դաշնության նախագահի վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել։ Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, Ավջըն ասել է, որ Պուտինին կարելի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ աշխատող նահանգապետ։

Վերջինս եթերի ժամանակ ցույց է տվել Ռուսաստանի նախագահի լուսանկարը և նշել, որ կարծես նա Թուրքիայի նահանգապետներից մեկը լինի։ «Նա ոնց որ մեր նախագահի մի որևէ նահանգապետը լինի: Ես միշտ ասել եմ Պուտինին ու Ռուսաստանին ձեր աչքում այդքան մի մեծացրեք, նրանք մեր հրամանը կատարող պետական պաշտոնյաներ են»,- ասել է նա։

Թուրք գրողը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանն իր իշխանության ու տարածքային ամբողջականության համար Թուրքիային է պարտական։ Նրա խոսքով՝ եթե Թուրքիան իր մատը հակառակ շարժի, ապա ռուս-ուկրաինական պատերազմը կդառնա Ռուսաստանի մասնատման առաջին քայլը։

«Իրականում Եվրոպան հենց դա էլ պլանավորում էր, սակայն Թուրքիան ամուր կանգնեց իր տեղում: Ոչ ոք թող չնեղանա, բայց այսօր Ռուսաստանն իր տարածքային ամբողջականության համար թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է պարտական»,- եզրափակել է Ավջըն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից