Մշակույթ 3 տարի առաջ - 21:52 18-05-2023

Սփսփանքի գրողը. այսօր Վիլյամ Սարոյանի հիշատակի օրն է

Այսօր Վիլյամ Սարոյանի հիշատակի օրն է։ Սարոյանի գրող դառնալու համար մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, համաշխարհային և ամերիկյան գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, ազգային ինքնատիպությունը։ Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։

«Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում։ Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս և ի վերջո, վռնդեցին դպրոցից․․․»,-ասել է Սարոյանը։

Երբ Սարոյանը 14 տարեկան է եղել, 1922 թվականին մայրը նրան է հանձնել հոր թղթերի և տետրերի մի կապոց, և Վիլյամն իմացել է, որ հայրը բանաստեղծ է եղել, բանաստեղծություններ և պոեմներ է գրել «հին հայրենիքի» լեզվով։ Սա նույնպես խթան է հանդիսացել, որ Սարոյանը դառնա գրող։

Oragir.News-ի հետ զրույցում կինոգետ և գրող Դավիթ Մուրադյանն ասում է, որ մեր օրերում Սարոյանի գրքերը հաճախ են վերահրատարակվում, և նույնիսկ լինում են նոր թարգմանություններ, այլ բան է, որ տպաքանակները փոքր են և չեն կարող լայն շրջանակ ընդգրկել։ Թե որքանով է արդիական Սարոյանը, Մուրադյանը ասում է․ «Չմոռանանք, որ նրան դեռ կյանքի օրոք անվանել են սփոփանքի գրող։ Այդպիսի գրականությունը միշտ պահանջված է»։

Սարոյանը սիրված է շատերի կողմից, և մինչ օրս նրա տարբեր ստեղծագործություններ ընթերցվում են հասարակության կողմից։

Հայաստանում 2008 թվականը նշվել է մեծ շուքով, քանի որ այդ տարին նվիրված էր Սարոյանի 100-ամյակին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ