Վարչապետը հոկտեմբերի 24-ին Երևանում շրջայցի ընթացքում նշել է, որ հնարավոր մոտեցումներից մեկը ներդրողների և բնակիչների միջև անմիջական բանակցություններն են։ Հայտնում է Արմենպրեսը:
«Մեծ ինվեստիցիոն ծրագիր է պետք անել, որ գան մարդիկ, ընդ որում՝ պետությունը չխառնվի, գան ձեզ հետ բանակցեն։ Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան»,– ասել է Փաշինյանը։
Նրա ներկայացրած տարբերակով՝ շինարարության ընթացքում պետք է ապահովվի նաև բնակիչների ժամանակավոր կեցությունը։ Վարչապետը շեշտել է բնակիչների համաձայնության պայմանը՝ նշելով, որ այդ դեպքում տարածքում հնարավոր կլինի բոլորովին նոր տրամաբանությամբ թաղամաս կառուցել։
Տեսանյութ: