Շվեյցարիայի քաղաքացուհին Նիգերիայում վարակվել է էբոլայի տենդով, հաղորդել է Swissinfo-ն՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ-ին։
Վարակվածը Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինն է։ Մոտ մեկ շաբաթ է, ինչ նա բժշկական օգնություն է ստանում մասնավոր կլինիկայում, իսկ ախտորոշումը նրան տվել են հոկտեմբերի 20-ին։
Ենթադրվում է, որ կինը վարակվել է մոտ երկու շաբաթ առաջ Ուգանդա կատարած ուղևորության ընթացքում։
Ամուսինները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում չեն եղել։
Պացիենտի ամուսինը գտնվում է մեկուսացման մեջ, սակայն, շվեյցարական արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով, նրա մոտ հիվանդության ախտանիշներ չկան։