«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ԱԺ-ում հաճախ են հիշում, որ Լևոն Քոչարյանը 23 տարեկանում դարձել է «Նաիրի ինշուրանսի» բաժնետեր։
Նույն իրավիճակը` 6 տարվա բացասական տարբերությամբ առկա է մեկ այլ տնտեսական մագնատի` Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պարագայում։
Ապօրինի ծագման գույքի որոնումներով զբաղվող Աննա Վարդապետյանին պետք է որ հետաքրքրեր, թե ինչպե՞ս 17 տարեկան անչափահաս տղան ստեղծեց խոշորագույն շինարարական բնույթի ընկերությունը` «Գոր մետալ» ՍՊԸ-ն։

Բայց ընտրովի արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն աքսիոմատիկ իրականություն է, և այդ հարցը ոչ ոքի չի հետաքրքրում։