Արտաքին 1 ամիս առաջ - 23:27 03-10-2026

ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Մոսկվայի ժամանակով 08։00-ից մինչև 20։00-ն ռուսական ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 244 անօդաչու թռչող սարք։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ անօդաչուները խոցվել են, մասնավորապես, Մոսկվայի տարածաշրջանի, Ադիգեայի, Ղրիմի և Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի օդային տարածքներում։