Ներքին 46 րոպե առաջ - 23:47 03-10-2026

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։

Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:

«Քննչական ծառայությունը մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի դեղորայքի ապօրինի տեղափոխման փաստով մեկ անձի է բացահայտել։ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցների հետ համատեղ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի ապրանքների տեղափոխման կանոնների խախտման փաստով բացահայտել են մեկ անձի։

Օպերատիվ տեղեկատվության հիման վրա անցկացված միջոցառման արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին «Սադախլո» մաքսային-անցումային կետով, մաքսային հսկողությունից թաքուն, իր կողմից վարած մարդատար ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ հարմարեցված թաքստոցի կիրառմամբ Վրաստանի մաքսային սահմանով տեղափոխել է տարբեր անվանումների դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։

Գործով քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 5-ից 7 տարի ժամկետով»,- ըստ aliq.ge-ի՝ նշված է տարածված տեղեկատվության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին