Արտաքին 5 տարի առաջ - 15:00 18-01-2021

Հայտնի է դարձել, թե կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը որ մարդկանց դեպքում է մեծ 250 %-ից

Եթե մարդը քնում է օրական 5 ժամից պակաս, ապա կորոնավիրուսով, ինչպես նաև ցանկացած այլ վիրուսային հիվանդությամբ վարակվելու հավանականությունն աճում է 250-%-ով: Ինչպես տեղեկացնում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը, այդ մասին հայտարարել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համասարանի քնի բժշկության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կալինկինը:

«Քնի նվազման հետևանքով օրգանիզմի դիմադրողականությունը կտրուկ ընկնում է, և վիրուսային ցանկացած հիվանդությամբ վարակվելու հավանականությունը 5 ժամից քիչ քնող մարդկանց դեպքում ավելի քան 250 տոկոս է՝ ի տարբերություն այն մարդկանց, որոնք քնում են յոթ ժամից ավելի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Քնի որակը բարելավելու համար Կալինկինը խորհուրդ է տալիս քնել և արթնանալ միշտ միևնույն ժամին, հրաժարվել զարթուցիչից, ինչպես նաև օգտագործել լուսային գաջեթներ ցիրկադային ռիթմերը կարգավորելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով