Հոկտեմբերի 1-ին Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով մոպեդի անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը երեկ՝ հոկտեմբերի 3-ին, մահացել է:
«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին․․․»,- գրված է Այնթապի թիվ մեկ դպրոցի ֆեյսբուքյան էջում:
SHAMSHYAN.com-ը ավելի վաղ
հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Այնթապ գյուղի 10֊րդ փողոցում՝ «Արամե» մարկետի դիմաց, բախվել էին «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան և անչափահա աղջնակի վարած մոպեդը։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել էր, իսկ մոպեդավարը տեղափոխվել էր հիվանդանոց։