Ներքին 4 տարի առաջ - 12:22 06-06-2022

Այնթապում 31-ամյա երիտասարդի են դանակահարել

Հունիսի 5-ին` ժամը 19։25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Սևան քաղաքի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 15.00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նույն գյուղի 33-ամյա բնակիչը:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մասիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ