Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:07 16-11-2022

Թուրքիայի ոստիկանությունը հրապարակել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության նախապատրաստման կադրերը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կիրակի օրը Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում, որը քաղաքի զբոսաշրջային գլխավոր վայրերից մեկն է, խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի ուշ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել էր ահաբեկչական պայթյունն իրականացնող կնոջը, ով այդ երկրում ահաբեկչական կազմակերպություն համարվողող Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամ է եղել։

Թուրքական ոստիկանությունն այսօր հրապարակել է պայթյունն իրականցրած կնոջ շարժման և գործողությունների կադրերը՝ նախքան պայթյունը և դրանից հետո։ Հրապարակված կադրերում երևում է, որ
ծնունդով սիրիացի Ալհամ Ալբաշիրը, նոյեմբերի 13-ին՝ Թուրքիայի ժամանակով ժամը 15.17-ին, Թաքսիմ հրապարակից մուտք է գործել Իսթիքլալ պողոտա և որոշ ժամանակ ուսապարկը և պայուսակը ձեռքին շրջել է այնտեղ։

Միևնույն ժամանակ վերջինս շարֆով ծածկում է իր դեմքը՝ ինքնությունը թաքցնելու համար։

Ժամը 15։29-ին ահաբեկիչ կիննն արդեն հայտնվել է Իսթիքլալ պողոտայում գտնվող սրճարաններից մեկի դիմաց։ Արդեն ժամը 15:30-ին նա նստում է խանութի դիմացի նստարանին, որտեղից ոչ հեռու տեղի է ունեցել պայթյունը։ Այդ ժամանակ վերջինիս ուսապարկն ու պայուսակը դեռ նրա մոտ են եղել։

Ալբաշիրը նստարանի մոտ անցկացնում է մոտավորապես 41 րոպե։ Ժամը 16։11-ին վերջինս իր ուսապարկը թողնում է նստարանին ու շտապ շարժվում դեպի Թաքսիմ հրապարակ։

Ժամը 16։14-ին արդեն տեղի ունենում պայթյունը և Ալբաշիրը սկսում է արագ վազել։ Նա ժաը 16։17-ի սահմաններում կրկին նույն ճանապարհով հայտնվում է Թաքսիմ հրապարակում։ Վերջին կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է նա անցնում հյուրանոցներից մեկի կողքով։

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
18:00 Տիգրան Ավինյանի կնոջ 58 մլն դրամ փոխառություններն «անհետացել են»
18:32 Բարով ես ծնվել, իմ ամենամեծ սեր. Լուիզա Ղամբարյանը շնորհավորել է դստեր տարեդարձը