Արտաքին 1 ամիս առաջ - 19:02 04-10-2026

Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Medicare ստացող ավելի քան 20 միլիոն ամերիկացիների համար 90-ական դոլար միանվագ վճարման մասին։ Գումարը նախատեսված է Medicare Part B ծրագրի ամսական ապահովագրական վճարների ծախսերը մասամբ փոխհատուցելու համար։

Ըստ Թրամփի, վճարումները կսկսեն փոխանցվել արդեն հոկտեմբերին։ Ստացողների մեծ մասը դրանք կստանա ուղիղ բանկային փոխանցմամբ, իսկ մյուսները՝ չեկերի տեսքով։ Միջոցները կհատկացվեն Medicare Improvement Fund-ից՝ Կոնգրեսի կողմից ստեղծված հիմնադրամից, որը նախատեսված է Medicare ծրագրի աշխատանքը բարելավելու համար։

2026 թվականին Medicare Part B-ի ստանդարտ ամսական վճարը կազմում է 202,90 դոլար, ուստի 90 դոլարի վճարումը ծածկում է այդ գումարի կեսից պակասը։ Ծրագրի ոչ բոլոր մասնակիցները կկարողանան ստանալ այդ գումարը. մասնավորապես, վճարումը նախատեսված չէ այն մարդկանց համար, որոնց վճարներն արդեն ծածկվում են Medicaid-ի կողմից, ինչպես նաև շահառուների այն կատեգորիաների համար, որոնք ունեն բարձրացված ապահովագրական վճարներ։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
11:00 Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նիստ է ընթանում. ՈւՂԻՂ
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի