Արտաքին 3 տարի առաջ - 12:32 20-11-2022

Թրամփը «վերադարձել» է Twitter․ 40 րոպեում՝ ավելի քան 1,3 միլիոն հետևորդ

Twitter սոցիալական ցանցն արգելաբացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը։ Երկրի նախկին ղեկավարի բաժանորդների թիվը կտրուկ աճել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թրամփի հետևորդների թիվն արդեն գերազանցել է երկու միլիոնը, որից 1,3 միլիոն մարդ բաժանորդագրվել է 40 րոպեի ընթացքում:

Անժամկետ սառեցման պահին, որը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 8-ին, @realDonaldTrump-ի էջը ուներ մոտ 90 միլիոն հետևորդ:

Ավելի վաղ ամերիկացի ձեռնարկատեր և Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել էր, որ կվերականգնի Թրամփի Twitter-ի հաշիվը:

Մասկը Twitter-ում հարցում է անցկացրել այն մասին, թե արդյոք պետք է վերականգնել նախկին նախագահի սոցիալական ցանցի հաշիվը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 15 միլիոն օգտատեր, 51,8 տոկոսը կողմ է արտահայտվել վերականգնմանը, իսկ 48,2 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քաղաքական գործիչն ինքը հայտարարել էր, որ չի պատրաստվում վերադառնալ Twitter։

Թրամփի Twitter-ի հաշիվն անժամկետ արգելափակվել է 2021 թվականի հունվարի 8-ին։ Պետության նախկին ղեկավարը կորցրել է մի շարք խոշոր հարթակներում արտահայտվելու իրավունքը։ Նման որոշում են կայացրել Կապիտոլիումում Հանրապետականի կողմնակիցների կազմակերպած անկարգություններից հետո, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան