Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ուղիղ եթեր
Արտաքին 18 րոպե առաջ - 21:48 19-11-2026

Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները

Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության իր հրթիռների հնարավորությունները Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզու շրջանում, որտեղ տեղակայված է ամերիկա-բրիտանական ռազմաբազան։

Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

«Մենք ավելի վաղ ցուցադրել ենք մինչև 4500 կմ հեռահարության մեր հրթիռային ներուժը Դիեգո Գարսիա կղզու շրջանում»,- ասել է նա SNN գործակալությանը։

Մոհեբիի խոսքով՝ հրթիռների հեռահարությունը 2000 կմ-ով սահմանափակելու որոշումն ավելի վաղ ընդունվել էր սպանված գերագույն առաջնորդի ցուցումով։ Սակայն, եթե ներկայիս գերագույն առաջնորդը նման հրաման տա, Իրանը կարող է թիրախավորել նաև Եվրոպայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։

ԻՀՊԿ ներկայացուցիչը նշել է, որ երկրի հրթիռային ներուժը թույլ է տալիս ռազմական գործողություններ իրականացնել՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։

Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ մարտին Դիեգո Գարսիայի ռազմաբազայի ուղղությամբ արձակվել էր երկու բալիստիկ հրթիռ։ Դրանցից մեկը, ըստ տեղեկությունների, խափանվել էր թռիչքի ընթացքում, մյուսը՝ որսացել ամերիկյան ռազմանավը։ Իրանը հերքել էր միջադեպին իր մասնակցությունը։