Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Արտաքին 42 րոպե առաջ - 20:04 19-11-2026

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Պորտուգալիայի Գուարդա շրջանի համայնքներից մեկում գործի է դրվել արտակարգ իրավիճակների պլան, երբ սողանքը վնասել է շենքեր և երկու մարդու զրկել կացարանից։ Տարրական դպրոցներն ու մանկապարտեզները ժամանակավորապես փակվել են։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Հորդառատ անձրևների հետևանքով Պենյաշ-Դուրադաշ հանգստավայրի հետ կապող միջպետական մայրուղու վրա տեղի ունեցած սողանքը փոխել է ջրահոսքի ուղղությունը, ինչի արդյունքում Գուարդա շրջանում ջրի տակ են անցել մի քանի բնակելի տներ։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության 120 աշխատակիցներ։ Իրավիճակը կարգավորելու համար գործի է դրվել ընդհանուր առմամբ 42 միավոր տեխնիկա։ Փրկարարական խմբերն ու քաղաքային ծառայությունները օգնություն են ցուցաբերում տուժած բնակիչներին և զբաղվում ջրհեղեղի ու սողանքների հետևանքների վերացմամբ։

Փողոցները ջրի տակ են անցել, վնասվել են մի քանի տներ, իսկ մի շարք ճանապարհներին երթևեկությունը դադարեցված է։ Ըստ ստացված տեղեկությունների՝ որոշ տրանսպորտային միջոցներ ամբողջությամբ մնացել են ջրի տակ։

Ամենից շատ դիտված