Թուրքիան դիտարկում է Գերմանիայից 16 միավոր «A400M» ռազմական բեռնատար ինքնաթիռ ձեռք բերելու հնարավորությունը։
Թուրքական կողմի հետաքրքրությունը պայմանավորված է ռազմական և լոգիստիկ փոխադրումների ծավալների աճով։ Մասնավորապես, դեպի Պարսից ծոցի և աֆրիկյան երկրներ իրականացվող ինտենսիվ մատակարարումները մեծացրել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի՝ ռազմական բեռնատար ինքնաթիռների կարիքը։
Հետաքրքրության մեկ այլ պատճառ է այն, որ Գերմանիան նախատեսում է նշված 16 ինքնաթիռները դուրս բերել շահագործումից՝ դրանք նորերով փոխարինելու նպատակով։ Այս հանգամանքը կարող է Թուրքիային հնարավորություն տալ ինքնաթիռները ձեռք բերել ավելի մատչելի գնով։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ օգտագործված «A400M» ինքնաթիռներից յուրաքանչյուրի արժեքը կարող է կազմել 70-100 մլն եվրո, ինչը գրեթե 2 անգամ ցածր է նոր ինքնաթիռների գնման արժեքից։
Ermenihaber