Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատում են, որ հութիների հրթիռային հարձակումից վնասվել է Էր-Ռիադի ֆինանսական թաղամասի և առհասարակ մայրաքաղաքի ամենաբարձր շենքը։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «The Times of Israyel» պարբերականը։
Նշվում է, որ մի քանի ժամ առաջ հուժկու պայթյունը ցնցել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը, և շատ ականատեսներ հայտնվել են միջադեպի էպիկենտրոնում։
Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ հարձակումը պատճառել է նյութական վնաս, բայց, բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան։
Հրթիռակոծման ենթարկված բարձրահարկ շենքում տեղակայված է Հանրային ներդրումային հիմնադրամը։