Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ուղիղ եթեր
Բաստիոն 14 րոպե առաջ - 22:00 19-11-2026

Արմեն Գրիգորյանի ընդդիմադիր դառնալը կապված է Թուրքիա-Ադրբեջան ճեղքվածքի հետ. Գարեգին Չուգասզյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է «Ազգային ժողովրդավարական բևեռ» խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Գարեգին Չուգասզյանը խոսել է Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալու հավանականության, դրա վրա արտաքին քաղաքական գործընթացների ազդեցության, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, նոր Սահմանադրության փոփոխության, ընդդիմության համախմբման, Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության, Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքերի մասին:

«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կենսագրությունը մեր աչքի առաջ է, վերջին տարիներին հատկապես բոլորը տեսնում են, թե էս մարդու որ խոսքին կարելի է հավատալ, իր ասածներին լուրջ վերաբերել պետք չի, բայց դա կարող է ամեն պահի տեղի ունենալ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական պրոցեսները»,- նշեց նա՝ վստահություն հայտնելով, որ իշխանությունից Փաշինյանի հեռանալը անպայման տեղի կունենա:

Խոսելով նոր Սահմանադրության և Ադրբեջանի ճնշումների մասին՝ Չուգասզյանը շեշտեց. «Սկզբից հնչում են Բաքվում որոշակի հրահանգներ, թե ինչ պետք է արվի Հայաստանում, հետո դա փաթեթավորվում է տեղական լսարանի համար որպես ներքին պահանջ, և սա առաջին դեպքը չի: Այն, որ հատկապես 20 թվականից հետո թուրանական, թուրքական օրակարգը դարձել է ներքին հայկական օրակարգ և Հայաստանում ոչ թե իշխանության մասին ենք խոսում, այլ ադմինիստրացիայի, որը ծառայում է թշնամու օրակարգի առաջքաշմանը, կասկածից դուրս է: Կոլաբորացիոն վարչակազմ ունենք»:

Անդրադառնալով խաղաղությանը՝ նա նշեց, որ կայունության չափանիշը ռազմաքաղաքական հավասարակշռությունն է, եթե դու չունես ռազմաքաղաքական հավասարակշռություն, չես կարող խոսել կայուն խաղաղության մասին, այլ միայն ժամանակավոր զինադադարի, որովհետև միջազգային դերակատարների շահերի բախում կա:

Չուգասզյանը խոսեց նաև ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ վերջերս մեծ աղմուկ հանած հոդվածի մասին և շեշտեց, որ պետք է միամիտ լինել՝ հավատալու համար, որ Արմեն Գրիգորյանը դառնում է ներքին ընդդիմություն. դա պետք է կապել այն ճեղքվածքի հետ, որն առաջանում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև. «Արմեն Գրիգորյանը արցախյան դավադրության ուղիղ մասնակիցներից է եղել»:

Ինչ վերաբերում է ընդդիմության համախմբմանը՝ Չուգասզյանն ասաց, որ միանշանակ դրական է գնահատում գործընթացը, թեպետ վստահ է, որ Հայաստանում իշխանափոխություն հնարավոր չէ իրականացնել զուտ խորհրդարանական ճնշումներով, իսկ հարցին, թե իրենք ինչու չեն միացել ընդդիմադիրներին, պատասխանեց. «ԱԺԲ-ին ոչ ոք հրավեր չի ուղարկել»:

Խոսելով ստեղծված իրավիճակից ելքերի մասին՝ նա նշեց. «20 թվականից հետո Հայաստանը հայտնվել է կետի փորում: Այս փուլում ամենակարևոր բանը չհաշտվելն է կուլ տված վիճակի հետ: Մեր ժողովրդի հսկա հատվածներ, որոնք հաշտվել են, այսօր թուրք են դարձել»:

Տեսանյութ:

Գևորգ Էմին-Տերյան