Միտք Ներքին 3 տարի առաջ - 14:37 26-01-2023

Բրյուսովի համալսարանի ռեկտոր դառնալը Գյուրջինյան Դավթին անհրաժեշտ էր ոստիկանության հետ խորը շփում հաստատելու համար․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վերջերս պարզեցի, թե ինչու էր Լեզվի կոմիտեի նախագահ Գյուրջինյան Դավիթը ցանկանում ստանձնել Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը:

Ուրեմն, քանի որ, ըստ Play boy ամսագրի վարկածի, Գյուրջինյան Դավիթը հիանալի է կատարում պետական լեզվաքաղաքականության բնագավառում իր ուղիղ պարտականությունները, ՀՀ ոստիկանությունը վերջինիս հանձնարարել է իր հզոր գիտելիքները կիրառել նաև այլ՝ անձնանունների ոլորտում:

Օրինակ՝ եթե ոստիկանության անձնագրային բաժնի անգրագետ աշխատակիցն անձնագրում անգլերենով Alexander-ի փոխարեն Aleksandr է գրել, կամ էլ՝ եթե թուրքերենից թարգմանված ինչ-որ փաստաթղթում Dâvud-ի փոխարեն Davit կամ David է գրված, ապա դուք ստիպված կլինեք այցելել Լեզվի կոմիտե, որի, ըստ Charlie Hebdo հանդեսի վարկածի, հզոր լեզվագետ-նախագահ Գյուրջինյան Դավիթը ձեր նշած անձնանունն աշխարհի բոլոր լեզուներով գրելու ճիշտ տարբերակը կհուշի և տեղեկանք կտա: Եվ միայն վերջինիս կողմից ստորագրված տեղեկանքը ոստիկանության անգրագետ աշխատակիցը հիմք կընդունի:

Փաստորեն, Բրյուսովի անվան լեզուների համալսարանի ռեկտոր դառնալը Գյուրջինյան Դավթին անհրաժեշտ էր ոստիկանության հետ խորը և համապարփակ շփում հաստատելու համար, քանզի, ըստ Ֆրունզիկ Մկրտչյանի վարկածի, если ты мне сделаешь приятно, я тебе сделаю приятно, и тогда ты мне сделаешь ещё приятнее, а я тебе так приятно сделаю, что тебе будет очень-очень приятно!

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»