Արտաքին 1 ժամ առաջ - 17:14 04-10-2026

Մենք պատրաստ ենք բանակցությունների․ Մերցը՝ Պուտինին

Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պատերազմի ավարտը:

Այս մասին Ուկրաինա կատարած այցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։

«Սակայն Ուկրաինայի խաղաղ բնակիչների վրա այս բարբարոսական հարձակումները պետք է դադարեցվեն»,- հայտարարել է Մերցը՝ դիմելով Պուտինին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կանցլեր Մերցը Կիև է ժամանել ոչ պաշտոնական այցով։