Արտաքին 4 տարի առաջ - 16:54 25-02-2022

Զելենսկին բանակցությունների առաջարկով դիմել է Պուտինին. Ուկրաինայի նախագահը հերթական տեսաուղերձն է հղել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների առաջարկով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին նա ասել է այսօր՝ փետրվարի 25-ին, հերթական տեսաուղերձում։

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա պարզապես ներխուժում չէ, դա պատերազմի սկիզբ է Եվրոպայի դեմ»,- ասել է նա։

«Երկրորդ օրն է՝ մեր քաղաքները ենթարկվում են հրթիռա-ռմբակոծությունների, ավիահարվածների, տանկային շարասյուների. Եվրոպան դա արդեն տեսել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- ասել է նախագահը և դիմելով Եվրոպային՝ ասել. «Ինչպե՞ս եք պատրաստվում ձեզ պաշտպանել, երբ այդքան դանդաղ եք օգնում Ուկրաինային»:

«Դուք պատժամիջոցներ եք սահմանել բանկերի դեմ, բայց ռուսական բանակը շարունակում է գրոհել: Դեռևս կարելի է դադարեցնել ագրեսիան: Պետք է գործել անհապաղ: Ժողովուրդ, գնացեք քաղաքի հրապարակներ և պահանջեք դադարեցնել պատերազմը»,- կոչ է անում Զելենսկին:

Նա կարծում է, որ Եվրոպան բավականաչափ ուժ ունի՝ կանգնեցնելու համար ագրեսիան:

Նա նաև կոչ է արել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ դադարեցնելու համար մարդկային կորուստները։

«Ամբողջ Ուկրաինայում մարտեր են ընթանում, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ կանգնեցնելու մարդկանց մահը»,- առաջարկել է Զելենսկին։

Բացի դրանից, նա ամբողջ աշխարհի կամավորներին կոչ է արել մեկնել Ուկրաինա և պաշտպանել Եվրոպան։

Զելենսկին դիմել է նաև Ուկրաինայի զինված ուժերին:

«Եվ հիմա ես ուզում եմ դիմել Ուկրաինայի զինված ուժերին: Ամուր կանգնեք: Դուք այն ամենն եք, ինչ մենք ունենք: Դուք այն ամենն եք, որ պաշտպանում է մեր պետությունը: Փառք Ուկրաինային»,- հայտարարել է նախագահը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից