Արտաքին 1 ամիս առաջ - 19:20 04-10-2026

Գերմանիային ներկայացվող փոխհատուցման պահանջներն են ուժի մեջ են․ Տասուլաս

Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը կրկին հայտարարել է Գերմանիայից ռազմական փոխհատուցումներ վճարելու Աթենքի պահանջների մասին։ Նա կիրակի օրը հանդես է եկել երկրի հյուսիսում գտնվող Լինգադեսում տեղի ունեցած կոտորածի 83-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին, հայտնում է ERTNews հեռուստաալիքը։

Ըստ Տասուլասի, հունական պահանջները մնում են «արդիական, օրինական և առանց վաղեմության ժամկետի»։

Լինգադեսի կոտորածը տեղի է ունեցել Հունաստանի գերմանական օկուպացիայի ժամանակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հունական աղբյուրների տվյալներով, գերմանական օկուպացիոն զորքերը սպանել են Լինգադեսի և շրջակա բնակավայրերի 88 բնակչի։ Զոհվածներից ավելի քան 40-ը մինչև 17 տարեկան երեխաներ և պատանիներ էին։

2014 թվականին այն ժամանակվա Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը այցելել էր Լինգադես և զանգվածային սպանության զոհերի հուշահամալիրին ծաղկեպսակ դրել։

Հունաստանը տասնամյակներ շարունակ Գերմանիայից պահանջում է փոխհատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում պատճառված վնասը, ինչպես նաև վերադարձնել հարկադիր վարկը, որը Գերմանիայի օկուպացիոն իշխանությունները տրամադրել էին Հունաստանի հաշվին։

Հունական կողմի հաշվարկներով, պահանջների ընդհանուր գումարը կազմում է 278 միլիարդ եվրոյից մինչև 341 միլիարդ եվրո՝ կախված հաշվարկման մեթոդաբանությունից։ Աթենքում կարծում են, որ վճարումների հարցը մնում է բաց։

Գերմանիան մերժում է Հունաստանի պահանջները։ Բեռլինը պնդում է, որ ռազմական փոխհատուցումների հարցը իրավական տեսանկյունից կարգավորված է։

Փոխհատուցումների շուրջ վեճը մնում է երկու երկրների հարաբերություններում ամենաբարդ պատմական հարցերից մեկը՝ չնայած Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին նրանց ներկայիս անդամակցությանը։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով