Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 21:52 15-11-2022

Թուրքիան կօգտագործի՞ Ստամբուլի հարձակումը ԱՄՆ-ին հարվածելու համար

«Անկարայից հնչող հռետորաբանությունը կարծես հուշում է, որ Թուրքիան հարվածելու է ԱՄՆ-ին և նաև հարձակումներ է իրականացնելու Սիրիայում՝ Քոբանի, Թել Ռիֆաթ, Քամիշլի և այլ քաղաքների նկատմամբ»,- հայտնում է The Jerusalem Post-ը։

Եվ սա այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունների համար պարզ դարձավ, որ պայթյունը կազմակերպվել է Սիրիայի հյուսիսից և նրանց պնդմամբ՝ «ահաբեկչությանն» աջակցել է ԱՄՆ-ն։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի մեղսակից լինելու մեջ, որի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Հիշեցնենք, որ կիրակի Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել, և 81-ը վիրավորվել Իսթիքլալ պողոտայում՝ խանութներով և ռեստորաններով ողողված հայտնի փողոցում, որը տանում է դեպի խորհրդանշական Թաքսիմ հրապարակ: Թուրքական ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալն իրենց հարցաքննության ժամանակ ասել է, որ վերապատրաստվել է սիրիական քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության և նրա զինված թևի կողմից։



Սիրիացի կնոջ ձերբակալումից հետո ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հերքել է ԱՄՆ-ի ցավակցական հայտարարությունը հարձակման վայրի մոտ լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։



Բայց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախ է մեղադրում Վաշինգտոնին Սիրիայի հյուսիսում գտնվող քուրդ զինյալներին զենք մատակարարելու մեջ, որոնք Անկարայի կողմից որակվում են «ահաբեկիչներ»: Սա կապված է Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հետ։ Այսպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ հարցազրույցներից մեկի ժամանակ։

Ըստ նրա՝ սա շատ կանխատեսելի սցենար է՝ քարոզչական ներքին քաղաքականության համար, և իմիջային՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության համար:

«Ահաբեկչության միջոցով Թուրքիային և թուրք ժողովրդին հաղթելու ջանքերն այսօր կձախողվեն այնպես, ինչպես երեկ և ինչպես կտապալվեն վաղը»,- ասել է նախագահը` մամուլի ասուլիսի ժամանակ, նախքան Ինդոնեզիա մեկնելը՝ G20 խմբի գագաթնաժողովին:

Իսկ Թուրքիայի նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, բրիտանական The Guardian-ի փոխանցմամբ, ակնարկել է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների վրա հնարավոր ազդեցության մասին, որը բխում է Անկարայի երկարաժամկետ դժգոհությունից, քանի որ հյուսիսային Սիրիայի քրդական խմբավորումներին ԱՄՆ-ն աջակցում է։

«Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի. ահաբեկչական հարձակումները մեր քաղաքացիական անձանց դեմ ուղղակի և անուղղակի հետևանք են որոշ երկրների կողմից ահաբեկչական խմբավորումներին աջակցության։ Նրանք պետք է անհապաղ դադարեցնեն իրենց ուղղակի և անուղղակի աջակցությունը, եթե ցանկանում են Թուրքիայի բարեկամությունը»,- ասել է Ալթունը։

Թուրքիայի ղեկավարության նման կեցվածքը ԱՄՆ-ի նկատմամբ, պայմանավորված չէ միայն ահաբեկչությանը ԱՄՆ-ի հնարավոր աջակցությամբ։ Կա մեկ այլ խնդիր․ Թուրքիան փորձում է երևալ ոչ թե կրտսեր, այլ ԱՄՆ-ի հավասար գործընկեր, ինչի ապացույցն է այն, որ Թուրքիայի ղեկավարությունը ԱՄՆ-ին մեղադրել է տարիներ շարունակ Սիրիայում «ահաբեկիչներին» աջակցելու մեջ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը