Արտաքին 3 տարի առաջ - 16:07 16-11-2022

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւայի՝ իրականության խեղաթյուրված ընկալումը

Սաբինա Ալիեւան հայտարարել է, որ Ֆրանսիայի ընդունած բանաձեւը «խաթարում է տարածաշրջանի խաղաղությունը»։

Ալիեւան բանաձեւն անվանել է «կողմնակալ, ճշմարտությունից հեռու, ուղղված երկակի ստանդարտներին եւ միջազգային իրավունքի, մարդասիրական իրավունքի եւ Ֆրանսիայում մարդու միջազգային իրավունքների խախտմանը»։
«Ես եւս մեկ անգամ վճռականորեն դատապարտում եմ Ֆրանսիայի Սենատի այդ բանաձեւը՝ այն գնահատելով սադրիչ քայլ, որը խաթարում է տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու առաջընթացը եւ հանգեցնում մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման»,- ասել է նա։

Միեւնույն ժամանակ, այս զայրացած տիկինը նույնիսկ չի փորձել պարզել հայերի նկատմամբ բազմաթիվ ռազմական հանցագործությունների մեջ Ադրբեջանին ուղղված մեղադրանքների հիմնավոր լինելը։

Պարզվում է, որ 44-օրյա պատերազմից, սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվում է լքել Հայաստանի օկուպացված տարածքները, Ֆրանսիայի Սենատի բանաձեւը «խաթարում է խաղաղությունը»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին