Մամուլ 1 տարի առաջ - 08:00 07-11-2024

ԱԺ նախագահի վարքը հանրային վտանգավորություն ունի. ՀՀ օմբուդսմեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ նախագահի հանրային վարքը դատապարտելի է դարձել անգամ ՔՊ-ամերձ օմբուդսմենի համար:

Հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով Արմենուհի Կյուրեղյանին, ասաց. «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա…»: «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ասաց՝ չե՞ս ամաչում, եւ ստացավ «չէ՛» պատասխանը:
«Ժողովուրդ» օրաթերթը այս միջադեպի առիթով հարցմամբ դիմել էր ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ հետեւյալ հարցերով.

1) Ինչո՞ւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը առ այսօր միջադեպին չի արձագանքել
2) Ճի՞շտ եք համարում արդյոք ԱԺ նախագահի նման պահվածքը, թե՞ ոչ:
Խնդրում եմ արձագանքել վերոնշյալ միջադեպի ընթացքում ԱԺ նախագահի արտահայտությանը»:
Հարցմանն ի պատասխան՝ ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ արձագանք կամ մեկնաբանություն օմբուդսմենը կարող է տալ միայն բողոքի դեպքում։ «Վերոգրյալի հաշվառմամբ՝ պաշտպանը չի մեկնաբանում առանձին պաշտոնյաների եւ հանրային ճանաչում ունեցող անձանց խոսքը»:

Բայց միաժամանակ ՄԻՊ գրասենյակից հարկ են համարում տեղեկացնել, որ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի զանկացած դրսեւորումների անթույլատրելիությանն անդրադարձել է 2023 թվականի իր տարեկան հաղորդմամբ՝ ներկայացնելով նաեւ միջազգային եւ ներպետական իրավական չափանիշները։

Պաշտպանը, մասնավորապես, նշել է, որ այդ արատավոր երեւույթները՝ անկախ նրանից, թե ում կողմից են տարածվում կամ ում են հասցեագրված, անընդունելի են, լուրջ վտանգ են ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից, ուստի պետք է բացառվեն հանրային խոսքից եւ հանրային հարաբերությունների տիրույթից»:

Թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոնկրետ ինչ վտանգ է ներկայացնում, ՄԻՊ գրասենյակից չեն մանրամասնել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել