Ուղիղ եթեր

Շների ագրեսիվ վարքը էգի օրերի հետ կապ ունի․ կինոլոգ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:36 22-11-2023
Վերջին շրջանոմ Oragir.News-ի խմբագրությունը քաղաքացիներից տարբեր ահազանգեր և տեսանյութեր է ստանում թափառող շների հարձակումների մասին։ Նյութում առկա տեսանյութը ուղարկվել է Գյումրիից, որտեղ, քաղաքացիների պնդմամբ, տարին 2-3 անգամ նկատվում են շների ոհմակների կուտակումներ։

«Տարին 2-3 անգամ՝ գարնան սկիզբ և աշնան վերջ-ձմռան սկիզբ, տարածքում առկա միակ էգի շուրջ 10-12 որձ շուն է հավաքվում։ Զանգում ենք քաղաքապետարան, բայց մինչև գալիս են, կա՛մ շներն էլ չկան, կա՛մ տանում են, մի ժամանակ հետո հետ բերում։ Ասում են՝ քաղաքացիներն են պահանջում, որ հետ բերեն, բայց մինչև հիմա իրենց մատնանշած քաղաքացիներին չենք գտնում ամբողջ թաղամասում։ Ստիպված ենք լինում մինչ իրենց ժամանելը մենք մեր գլխի ճարը տեսնել․ հարևանները ձայնային պայթուցիկներ են օգտագործում, որ շները ցրվեն, կարողանան տնից դուրս գալ, նստեն մեքենա։ Նախորդ տարի միակ էգին այնպես էին գզել, որ արնաքամ էր եղել․ հարևաններն են տարել տուն, յոդով մշակել։ Էլ չենք ասում անցորդների վիճակի մասին, թե ինչպես են վախենում, երբ խմբով շների են տեսնում, էլ չեմ ասում՝ երբ հարձակվում են»,-ահազանգում է քաղաքացին։

Հասկանալու համար՝ որն է շների ագրեսիայի պատճառը՝ Oragir.News-ը զրուցեց կինոլոգ Արթուր Թոսունյանի հետ․ «Շրջան չկա, իրենք միշտ էլ այդպես են, ինչպես կան։ Դա պայմանավորված է շների քանակով։ Շունը ուզում է ուտել, ուտում է, ուզում է իր տարածքը պահել, էգ է, որձ է, հարցեր ունեն։ Դրա համար դա սեզոնային չէ։ Թե կենդանիների քանակը շատ է, իրենք ագրեսիվ են, եթե քիչ է, պակաս ագրեսիվ։ Մեկ էլ ստերիլիզացված կենդանիները ավելի հանգիստ են, բայց այնպես չէ, որ իրենք չեն կծում․ կծել-չկծելը, ուտելը, կեղտոտելը կապ չունի վիրահատված-չվիրահատված լինելու հետ։ Վիրահատված կենդանին պարզապես կարող է ավելի պասիվ պահել իրեն։ Շատացել են, ագրեսիվ են դարձել»։

Կինոլոգը նաև ասաց, որ ագրեսիայի պատճառը խիստ սպեցիֆիկ է․ հարձակումներն ու ագրեսիվ վարքը պայմանավորված են էգի ֆիզիոլոգիական օրերով․ «Դա էգի օրերի հետ կապ ունի։ Շունը կարող է շուրջ 1 տարի ունենալ այդ օրերը․ ամեն կենդանի իր ցիկլն ունի։ Եթե օրերը սկսվեն, որձերը հավաքվելու են, որովհետև զույգվելու անհրաժեշտություն են զգում։ Հավաքվում են, իրար հետ սկսում են կռվել, ագրեսիվ են դառնում, որձերի հորմոնալ ֆոնը բարձրանում է, և դա իրոք դառնում է վտանգավոր, որովհետև իրենց էգին պաշտպանելու համար հանգիստ շունն էլ կարող է իրեն այլ կերպ դրսևորել, որովհետև զույգման փուլն է։ Էգի մոտ դա կարող է ամռանը լինի, ձմռանը, գարնանը․ սեզոնը դրա հետ կապ չունի»։

Թոսունյանը նաև խոսեց շան հետ վարվեցողության կանոնների մասին՝ զերծ մնալու շների հարձակումներից․ «Պետք է առաջնահերթ իմանալ՝ շան հետ ինչպես են վարվում։ Մարդիկ ավելի գրագետ պիտի լինեն՝ սովորելով։ Երկրորդ՝ այդ հարցին պետք է պետությունը լուծում տա, որովհետև շների քանակն արդեն ահավոր շատանում է։ Մեզ մոտ կլինիկայում շատ են տան գզած շներ բերում, տերերը կծած՝ խառը վիճակում։ Դա ինֆեկցիաների և վիրուսների տարածման աղբյուր է։ Վերջապես այդ կենդանիները սնվում են․ գցում են աղբաման, աղբը հանում են, թափռտում են, ուտում են, մեքենայի տակ են ընկնում, վերջապես վնասվում են։ Կա նաև նման հասկացողություն՝ հոտ, որ շներն իսկապես առնում են»։

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
21:15 Մինչև 2018-ը մենք ամեն ազատագրած գյուղի համար տոն ունեինք. ազատամարտիկ

Ձեզ գուցե հետաքրքրի