ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Արլինգթոնի ազգային գերեզմանատանը Վետերանների օրվա առթիվ անցկացված արարողությունն օգտագործել է Իրանի դեմ պատերազմը պաշտպանելու համար, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Հակամարտությունը, որն ամերիկացիների շրջանում գնալով ավելի քիչ աջակցություն է վայելում, նպաստել է անցած շաբաթ անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքներով Կոնգրեսի վերահսկողությունը դեմոկրատներին անցնելուն։
«Մեր հիանալի ամերիկացի մարտիկների խիզախությունն ու վարպետությունն իսկապես անհավանական էին»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի մերձակայքում գտնվող գերեզմանատանը։
«Երբ այս հակամարտությունն ավարտվի, իսկ դա շուտով տեղի կունենա, ամբողջ աշխարհը կդառնա շատ ավելի անվտանգ, ավելի լավ ու խաղաղ մի վայր, որտեղ չի լինի այն վտանգը, որը մենք ստիպված էինք հանդուրժել»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը սկսել է ոչ թե ամերիկյան կողմը, այլ Իրանը, որն, Թրամփի ասելով՝ «1979 թվականից պատերազմ է վարում Ամերիկայի դեմ»։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները գործում են՝ «Իրանին միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելու» համար։