Հայաստան-Կիպրոս խաղից առաջ հյուրերը ունեն կադրային երկու լուրջ կորուստ: Այս մասին հայտնել են կիպրական լրատվամիջոցները:
Վնասվածքի պատճառով Կիպրոսի հավաքականի հայտացուցակից դուրս է մնացել հարձակվող Անդրոնիկոս Կակուլիսը։ Հայաստանի թիմի դեմ խաղին չի մասնակցի նաև պաշտպան Կոստաս Պիլեասը․ վերջինս թեև ընդգրկված է հայտացուցակում, սակայն որակազրկված է մեր ընտրանու դեմ նախորդ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։
Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչ Ապոստոլոս Մանցիոսը բարձր է գնահատել Հայաստանի ընտրանու խաղամակարդակն ու ընդգծել սեփական հարկի տակ մեր թիմի վտանգավորությունը․
«Հայաստանը շատ լավ թիմ ունի, հատկապես սեփական հարկի տակ, որտեղ երկրպագուների աջակցությունը նրանց լրացուցիչ ուժ է հաղորդում։ Կարծում եմ՝ թիմերի միջև բավականին լարված ու տակտիկական պայքար կծավալվի։ Մենք լավ մարզավիճակում ենք, շարունակում ենք պայքարել մեր առջև դրված նպատակների համար և հուսով ենք, որ կլինենք անհրաժեշտ բարձրության վրա»,- նշել է մասնագետը։