Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը COP31-ի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է՝ կառուցողական քայլերի շնորհիվ։
Նա նաև նշել է, որ Անկարան ուշադիր հետևում և աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը, Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, գյուղատնտեսական և պարենային քաղաքականության խորհրդի անդամ Մեհդի Էքերը, ինչպես նաև արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։