Ներքին Հարցում Տեսանյութ 10 րոպե առաջ - 22:30 11-11-2026

Խցանումները բոլորիս են հուզում, եթե Աննա Հակոբյանին էլ են հուզում, շատ ավելի լավ. հարցում

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 10-ին աղմկահարույց գրառում է կատարել, անդրադառնալով Երևանում երթևեկության ծանրաբեռնվածությանը, խցանումներին, քննադատելով քաղաքային իշխանություններին։

Աննա Հակոբյանին իսկապե՞ս մտահոգում է Երևանում ստեղծված երթևեկության իրավիճակը, թե՞ խցանումների մասին քննադատության հիմքում քաղաքապետի նոր թեկնածու ունենալու հանգամանքն է։

Այս հարցի շուրջ Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ չգիտի՝ Աննա Հակոբյանին ինչն է հուզում, սակայն ընդգծեց, որ Երևանի խցանումները բոլորի խնդիրն են։ «Բոլորիս է հուզում քաղաքի խցանումները, և եթե իրեն էլ է հուզում՝ շատ ավելի լավ»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ընդգծեց, որ Աննա Հակոբյանի անձն իր համար հետաքրքրություն չի ներկայացնում։ «Ինքը ինձ համար գոյություն չունի, չեմ ընդունում իր տեսակը»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ Աննա Հակոբյանի տեսանյութերին հանդիպելիս պարզապես շրջանցում է դրանք։

Քաղաքացիներից մեկն էլ դժվարացավ գնահատել՝ Աննա Հակոբյանին իսկապես մտահոգո՞ւմ են խցանումները, թե՞ նա քաղաքապետի այլ թեկնածու ունի։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ ստեղծված իրավիճակն արդեն բոլորին է հոգնեցրել։ «Քաղաքը խցանումների մեջ է, և դրանից բոլորիս նյարդերը տեղի են տալիս»,- ասաց քաղաքացին՝ չբացառելով, որ միգուցե Աննա Հակոբյանն էլ է հոգնել ստեղծված իրավիճակից։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»