Վաշինգտոնի նկատմամբ վստահության կորուստն ու նրա չափազանցված պահանջները խոչընդոտում են ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելուն։
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Վաշինգտոնի հետ կարելի է համաձայնության հասնել, եթե այն հավատարիմ մնա ձեռք բերված պայմանավորվածություններին և չգործի այնպես, որ խաթարի վստահությունը»,- Կատարի Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ղալիբաֆը։
Նրա խոսքով՝ այս պահին համաձայնության հասնելուն խոչընդոտում են «Վաշինգտոնի նկատմամբ վստահության կորուստն ու չափազանցված պահանջներ պարտադրելու նրա ձգտումը»։