Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:50 17-09-2025

Նախիջևանի հետ ցամաքային կապ ունենալու Բաքվի մտադրություններն առավել ագրեսիվ են դարձել 2020 թ. պատերազմից հետո

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է նոր վերլուծական հոդված․

Արդյո՞ք Ադրբեջանի ղեկավարությունն անհանգստացած է նախիջևանցիների տեղաշարժի ազատությամբ։ Պատասխանը, վստահաբար, ո՛չ։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ցամաքային անմիջական կապ ունենալու Բաքվի մտադրություններն առավել արտահայտիչ ու ագրեսիվ են դարձել 2020 թվականի պատերազմից հետո։ Պայմանական «հին» ու «նոր» մտադրությունների համատեքստում Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային անմիջական հաղորդակցությունն, այդուհանդերձ, կարող ենք բաժանել սկզբունքային երկու ուղղությունների՝ արտաքին աշխարհաքաղաքական և ներադրբեջանական։ Վերջինս առանձնահատուկ է ադրբեջանական «միասնական» պետության տրամաբանության և Նախիջևանի՝ ադրբեջանցիների հետ ուղիղ շփումների ու ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտության տեսանկյունից։

Նախիջևանի բնակչությանը «շրջափակումից» դուրս բերելու հարցում «մտահոգ» Բաքվի իշխանություններն ավելի քան 5 տարի փակ են պահում ամբողջ երկրի, այդ թվում՝ Ինքնավար Հանրապետության ցամաքային սահմանները։ Եթե նախիջևանցիները մինչ այդ կարող էին Ադրբեջանի մյուս շրջաններ տեղաշարժվել հարևան Թուրքիայի կամ Իրանի տարածքով, օգտվել մոտակա շուկաներից, ապա ներկայումս այդ հնարավորությունից զրկված են հենց կենտրոնական իշխանությունների ընդունած որոշման հետևանքով։ Զավեշտալի է տեղաշարժի սահմանափակումը կապել Հայաստանի տարածքով «միջանցքի» բացակայության հետ այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է հաղորդակցության համար անհրաժեշտ ճանապարհը տրամադրելու պատրաստակամության մասին՝ նախատեսելով նաև համապատասխան անցակետերի գործարկումը։

Բոլշևիկաքեմալական համաձայնությունների ու պատմական իրադարձությունների բերումով հանդիսանալով Խորհրդային Ադրբեջանի, ապա՝ Ադրբեջանական Հանրապետության մաս՝ Նախիջևանն ունեցել է քաղաքական, ժողովրդագրական ու հասարակական յուրահատուկ պատկեր։

Այն ենթարկվել է Բաքվի իշխանությունների վարած հայատյաց, հայաթափման ու հայկական մշակութային արժեքների ոչնչացման միտումնավոր քաղաքականությանն, ինչի հետևանքով 1988 թվականին արդեն տեղի հայ բնակչությունը կազմել է մոտ 1%։

Ամբողջական հոդվածը՝ «Գեղարդ»-ի կայքում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին