Արտաքին
Գերմանիան թույլ չի տալիս «Սբերբանկն» անջատել SWIFT-ից. ԶԼՄ-ներ
22:38 09-03-2022
Գերմանիան կանխում է ռուսական «Սբերբանկի» ընդգրկումն այն ֆինանսական կազմակերպությունների ցանկում, որոնք անջատված են SWIFT միջազգային վճարային համակարգից՝ կապված Ուկրաինայի վրա ռուսական հարձակման հետ:
Ուկրաինայում սպանվել կամ վիրավորվել է մոտ 1500 խաղաղ բնակիչ
22:33 09-03-2022
Առնվազն 1424 խաղաղ բնակիչ է սպանվել կամ վիրավորվել Ուկրաինայում՝ փետրվարի 24-ին ռուսական ռազմական ներխուժումից հետո, հայտնում է ՄԱԿ-ը:
Ուկրաինան պատրաստ է քննարկել չեզոք կարգավիճակը, բայց միայն ռուսական զորքերի դուրսբերումից հետո. նախագահի գրասենյակ
22:08 09-03-2022
Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան ամենաբարձր մակարդակով, միայն ռազմական գործողությունների դադարեցումից և Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։
Կրեմլը խոստանում է պատժել Ուկրաինա ժամկետային զինծառայողներ ուղարկելու պատասխանատուներին
21:38 09-03-2022
Նախքան հատուկ ռազմական գործողության մեկնարկը ՌԴ նախագահի կարգադրությամբ հանձնարարվել է կտրականապես բացառել ժամկետային զինծառայողների ներգրավումն Ուկրաինայի տարածքում որևէ առաջադրանք կատարելու համար:
Գնդակոծվել են Մարիուպոլի հիվանդանոցն ու ծննդատունը
21:28 09-03-2022
Ականատեսների ու տեղական իշխանությունների տվյալներով՝ հրթիռակոծվել է Մարիուպոլի հիվանդանոցն ու ծննդատունը։
Էստոնիայում Տարտուի համալսարանը կարգելի ընդունելությունը ՌԴ և Բելառուսի քաղաքացիների համար
20:59 09-03-2022
Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները, որոնք Էստոնիայում կացության թույլտվություն չունեն, հաջորդ ուսումնական տարվանից չեն կարող ընդունվել Տարտուի համալսարան։
Հայտնի են բելառուսական բանկերը, որոնք անջատվել են SWIFT-ից
20:51 09-03-2022
Բելառուսական երեք բանկ անջատվել է SWIFT համակարգից:
Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կվերաբերեն 160 գործարարների ու խորհրդարանականների
20:37 09-03-2022
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները կազդեն 160 ռուս գործարարների և Դաշնային խորհրդի անդամների վրա։
Չեռնոբիլում «անվտանգության լուրջ խախտումներ չկան». ՄԱԳԱՏԷ
20:27 09-03-2022
Այս պահին ՄԱԳԱՏԷ-ն Չեռնոբիլի ատոմակայանում անվտանգության չափազանց լուրջ խախտումներ չի տեսնում։
Մեծ Բրիտանիան առաջին անգամ «մահաբեր օգնություն» է տրամադրել Ուկրաինային
20:07 09-03-2022
Մեծ Բրիտանիան առաջին անգամ «մահաբեր օգնություն» է ցուցաբերել Ուկրաինային. խոսքը վերաբերում է պատերազմի համար օգտագործվող օգնությանը, այսինքն՝ զենքին և ռազմական մեքենաներին:
ԱՄՆ-ն կթուլացնի Վենեսուելայի դեմ պատժամիջոցները նավթի մատակարարումների դիմաց. Reuters
19:48 09-03-2022
ԱՄՆ ղեկավարությունում Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Վենեսուելայի դեմ պատժամիջոցները կարող են մեղմվել, եթե Վենեսուելան սկսի նավթ մատակարարել երկիր։
Երկար հերթ Մոսկվայում՝ Turkish Airlines-ի գրասենյակի դիմաց
19:24 09-03-2022
Մոսկվայում երկար հերթ է գոյացել Turkish Airlines-ի գրասենյակի դիմաց:
Համերգ Կիևի կենտրոնում
19:06 09-03-2022
Կիևի սիմֆոնիկ նվագախումբն Անկախության հրապարակում փոքրիկ համերգ է կազմակերպել։
ՌԴ-ում Նորվեգիայի վիզաների կենտրոնը դադարեցրել է փաստաթղթերի ընդունումը
18:57 09-03-2022
Նորվեգիայի վիզաների կենտրոնները Ռուսաստանում դադարեցրել են Շենգենյան վիզաների համար դիմումների ձևակերպման ընդունումը:
Ռուս զինվորականների խմբերը փորձում են հասնել Զելենսկուն. Միխայիլ Պոդոլյակ
18:33 09-03-2022
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը խոսել է ռուս զինվորականների խմբերի մասին, որոնք փորձում են մտնել Կիևի կառավարական թաղամաս։
Ռուսաստանը պատրաստել է արտասահմանյան ընկերությունների ունեցվածքն ազգայնացնելու մեխանիզմ
18:17 09-03-2022
ՌԴ տնտեսությանն աջակցելու միջոցառումների փաթեթը ներառում է նաև օտարերկրյա ընկերությունների ունեցվածքի ազգայնացման մեխանիզմ։
Գերեվարված ռուսները կհավաքվեն մեկ տեղում. Ուկրաինայի ՆԳՆ
18:00 09-03-2022
Դրանից հետո որոշում կկայացվի, թե ինչպես ներգրավել գերիներին ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում։
Թուրքիան սիրիացի զինյալներին Լեռնային Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա. «ՌԻԱ Նովոստի»
17:47 09-03-2022
Թուրքիան սիրիացի զինյալներին, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին Հայաստանի հետ հակամարտությանը մասնակցելուց հետո, ուղարկել է Ուկրաինա՝ կռվելու:
Թուրքական ATAK ուղղաթիռները արտահանվում են Պակիստան և Ֆիլիպիններ. թուրքական մամուլ
17:21 09-03-2022
Պակիստանի հետ կնքված պայմանագրով նախատեսվում է 30 ուղղաթիռ տրամադրել այդ երկրին: Ֆիլիպինների պարագայում ուղղաթիռներն արդեն պատրաստ են, և գործընթացը մատակարարման փուլում է:
Նիկոլ Փաշինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին
17:03 09-03-2022
Նիկոլ Փաշինյանը այցելել է Մոնֆոր Լամորի քաղաքի գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Լսե՛ք, սա պատերազմ է, պինգ-պոնգ չէ. Վլադիմիր Զելենսկու նոր ուղերձը
16:43 09-03-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ խնդրել է փակել Ուկրաինայի երկինքը և շնորհակալություն է հայտնել Լեհաստանին ռազմական ինքնաթիռներ տրամադրելու պատրաստակամության համար:
Ի՞նչ է նշանակում Z տառը կամ՝ կրեմլյան ֆլեշմոբ
16:13 09-03-2022
Ուկրաինայում պատերազմի երկրորդ շաբաթվա ընթացքում լատիներեն Z տառը դարձել է ռուսական իշխանության և ռազմական գործողությունների աջակցության համընդհանուր խորհրդանիշ:
Կիևի մարզում սկսվել է տարհանումը
15:57 09-03-2022
Առաջին շարասյուները, ըստ Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբայի, արդեն դուրս են եկել։
Ռուսաստանում առևտրի ցանցերը նախազգուշացրել են մանկական կերի դեֆիցիտի մասին
14:48 09-03-2022
Ռուսաստանում մանկական կերի խոշոր արտադրողների մոտ սպառվում է արտադրության համար հումքը: Պաշարը լավագույն դեպքում կբավարարի մեկուկես ամիս: