Արտաքին 4 տարի առաջ - 14:52 08-05-2022

Ռամզան Կադիրովի եկամուտները նախորդ տարի նվազել են 14 անգամ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անցած տարի վաստակել է 26․5 մլն ռուբլի, նման տեղեկություն կա պաշտոնյայի եկամուտների պաշտոնական հայտարարագրում։ 2020թ․-ին տարածաշրջանային քաղաքական գործչի աշխատավարձը կազմել է ավելի քան 381 միլիոն ռուբլի․ տարվա ընթացքում այն ​​նվազել է 14 անգամ, գրում է «Կավկազ Ռեալիի»-ն։
Կադիրովի ունեցվածքի ցանկը չի փոխվել՝ նա դեռևս ավելի քան 32 հազար քմ մակերեսով երկու հողատարածքի և 2․3 հազար քառակուսի մետր մակերեսով բնակելի շենքի սեփականատերն է։ Նա նաև 300 քմ մակերեսով տուն ունի։ Քաղաքական գործչի կինը՝ Մեդնի Կադիրովան 2021թ․-ին վաստակել է 1․5 միլիոն ռուբլի՝ 75 հազար ռուբլով պակաս, քան մեկ տարի առաջ։ Նա մոտ 210 քմ մակերեսով բնակարանի սեփականատեր է։ Ո՛չ Ռամզան Կադիրովը, ո՛չ նրա կինը պաշտոնապես ոչ մի տրանսպորտային միջոց չունեն։
Հայտարարագրում նշված են նաև ամուսնական զույգի 11 անչափահաս երեխաները, որոնք նախորդ տարի եկամուտ չեն ստացել։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի