Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 10:43 05-07-2026

Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 18-ամյա որդին՝ Ադամ Կադիրովը, ով արդեն իսկ ունի տասնյակ պետական ու հասարակական շքանշաններ, արժանացել է հերթական պաշտոնական պարգևին՝ այս անգամ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Պետական ճանապարհային անվտանգության տեսչության կողմից:

Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ կրտսեր Կադիրովին հատուկ հուշամեդալ է հանձնվել Չեչնիայի ճանապարհային ոստիկանության հիմնադրման 90-ամյակի հանդիսավոր տոնակատարության ժամանակ, ինչի մասին սոցցանցերում հպարտությամբ հայտարարել է անձամբ հանրապետության ղեկավարը, ինչն անմիջապես հանրային մեծ քննարկումների ալիք է բարձրացրել ռուսական մեդիատիրույթում:



Այս պարգևատրումն առանձնակի սկանդալային է դարձել այն պատճառով, որ ընդամենը օրեր առաջ՝ հունիսի վերջին, համացանցում և սոցիալական ցանցերի չեչենական տիրույթում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ հստակ երևում էր, թե ինչպես է Ադամ Կադիրովը Գրոզնիի կենտրոնում՝ բնակեցված տարածքում, վարելով իր թանկարժեք Range Rover-ը, կոպտորեն և բացահայտ ցուցադրաբար խախտում երթևեկության տարրական կանոնները:

Տեսագրության մեջ ֆիքսվել է, թե ինչպես է երիտասարդը մեծ արագությամբ հատում ճանապարհի կրկնակի հոծ գիծը, մխրճվում հանդիպակաց երթևեկության գոտի և ստեղծում վթարային իրավիճակներ, ինչը, փաստորեն, ճանապարհային անվտանգության տեսչության ղեկավարության կողմից ոչ միայն չի պատժվել, այլև հանգեցրել է հերթական հուշամեդալի շնորհմանը։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է