Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը օգոստոսի 17֊ին նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ։
Սակայն պաշտոնական մեկ այլ` չհրապարակված փաստաթղթի համաձայն` Արամ Հովհաննիսյանը 2026թ ապրիլի 14֊ին նշանակվել է Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։
Այս նշանակման մասին որևէ տեղ որևէ կերպ չի հրապարակվել, ինչը նշանակում է, որ գործ ունենք կամ արհեստական` օրենքի պահանջով նշանակման հետ (Կուտոյան, Քյարամյան, այլ) կամ պաշտոնյան և պետական կառույցները մոռացել էին հայտարարել այս մասին։
Բոլոր դեպքերում վերոշարադրվածը ճիշտ է, ինչը հաստատված է փաստաթղթերով, և այն նվազագույնը ծառայողական քննության առարկա է։