Ներքին 1 ամիս առաջ - 16:00 23-09-2026

20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի խմբագրություն է դիմել քաղաքացի Արկադի Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցերից մեկում իր նկատմամբ բռնություն է գործադրվել։

Քաղաքացու հաղորդմամբ՝ «Փակ շուկայի» մասնաճյուղի անվտանգության պետ Արման Մանուկյանը ֆիզիկական հաշվեհարդար է տեսել իր աշխատակցի հետ՝ աշխատանքից ընդամենը 20 րոպե ուշանալու պատճառով։

«Զանգել, ասել են, որ ես չեմ եկել պարկինգ (ավտոկանգառ)։ Հետո, երբ արդեն եկել եմ, 20 րոպե ուշանալու համար սկսվել է անիմաստ քաշքշուկ։ Սկսել է քաշքշել ու հարվածել ինձ»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Արկադի Ղուկասյանը։

Միջադեպից անմիջապես հետո տուժած աշխատակիցը դիմել է իրավապահ մարմիններին և հաղորդում ներկայացրել կատարվածի մասին։

Ըստ Արկադի Ղազարյանի՝ ահազանգից հետո անվտանգության պետ Արման Մանուկյանին կանչել են ոստիկանություն, սակայն ընդամենը մեկ ժամ անց նրան բաց են թողել։ Մեր զրուցակցի խոսքով՝ իրեն բռնության ենթարկած պետը բնականոն շարունակում է պաշտոնավարել և հանգիստ հաճախում է աշխատանքի։

Oragir.News-ը կապ հաստատեց Ոստիկանության հետ՝ պարզելու, թե ինչ իրավական ընթացք է տրվել քաղաքացու ահազանգին։ Իրավապահ մարմիններից մեզ հայտնեցին, որ ստացել են համապատասխան հաղորդումը, և նյութերն արդեն իսկ պատշաճ կերպով փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե։ ՔԿ-ից փոխանցեցին, որ վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել, քանի որ դեպքը մնասնավոր գանգատի տիրույթում է։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև անվտանգության պետ Արման Մանուկյանի հետ՝ նրան հնարավորություն տալով պարզաբանել իրավիճակը և ներկայացնել սեփական տեսակետը, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան